Արամ Սիմոնյանը ստում է, իսկ ԵՊՀ-ն օգտագործում է որպես վահան` քրեական հետապնդումից խուսափելու համար. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Արամ Սիմոնյանը ստում է, իսկ ԵՊՀ-ն օգտագործում է որպես վահան` քրեական հետապնդումից խուսափելու համար. Արայիկ Հարությունյան

11:41 21.02.2019

ԵՊՀ-ում տեղի ունեցող հապճեպ զարգացումներին քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում: Նրան զարմացրել է հանգամանքը, թե այս օրերին, երբ բոլորն զբաղված էին Թումանյանի 150-ամյակի միջոցառումներով, ինչու է Արամ Սիմոնյանը, իր խոսքերով ասած, «խուճապահար» անցկացնում գիտխորհրդի նիստ:

«Արամ Սիմոնյանը ստում է, որ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք: Հանձնաժողովը չի ստեղծվել մի պատճառով, որ ես գլխավորում եմ Թումանյանի 150 և Կոմիտասի 150-ամյակների հանձնաժողովները, զուտ տեխնիկական պատճառներով ստեղծված չի: Սիմոնյանի պնդումը, թե իր անձի հետ է կապված հանձնաժողով չստեղծելը, սուտ է և կեղծիք: Սիմոնյանն այս ամիսներին շատ լայն հնարավորություն է ստացել արժանապատիվ գործելու, որովհետև ինքնակառավարման այնպիսի լայն հնարավորություններ, որ այս իշխանության օրոք են ստացել, երբևէ չեն ունեցել, հետևաբար, կարող էր նման կեղծիքի չգնալ»,- հայտարարել է Հարությունյանը:

Նա նշում է, որ այս գործողություններով համոզվեց, թե ինչպիսի ղեկավար է եղել և ուզում լինել Սիմոնյանը, որը համալսարանը որպես վահան է փորձում օգտագործել՝ քրեական հետապնդումներից խուսափելու նպատակով: ԿԳ նախարարը պատմում է.

«Մենք ունեցել ենք Արամ Սիմոնյանի հետ զրույց, որի ժամանակ ես իմ մտահոգությունն եմ հայտնել, որ հարյուրամյակին չեմ պատկերացնում իր մասնակցությունը, որովհետև բոլոր այն խախտումները, նեգատիվը, որ կա համալսարանում, կապված են իր հետ»:

Նախարարը կարծում է, որ, Սիմոնյանը նաև գիտխորհուրդն օգտագործում է ինքնապաշտպանվելու համար: Հետևաբար, դիմում է գիտխորհրդին՝ ասելով.

«Որոշումը ձերն է, պատասխանատվությունը ձերն է, ԿԳՆ-ն ձեզ ոչինչ չի ասելու, բուհը լիարժեք ինքնավար է, դուք եք որոշում` մտնե՞լ Արամ Սիմոնյանի կեղծիքի և ստի տակ»:

Ըստ նրա՝ կեղծիք է նաև քաղաքական պատճառով Սիմոնյանի հետապնդման մասին հայտարարությունը: ՀՀԿ-ին անդամակցությունը, ըստ Հարությունյանի, չի կարող դրա պատճառ լինել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP