15:32 21.02.2019
«Կմասնակցի՞ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, համալսարանի որոշելիքն է»,- փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ իր հորդորը եղել է այն, որ 100-ամյակով հստակ ուղերձներ են հղելու ներքին և արտաքին լսարաններին՝ ԵՊՀ առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և բարձրագույն կրթության ոլորտում, իր մտահոգությունը եղել է սրա շրջանակներում:
«ԵՊՀ-ն ինքը թող որոշի` ուզո՞ւմ է ունենալ նման ռեկտոր»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Արամ Սիմոնյանի այն մեղադրանքին, որ նախարարը միջոցառումների հանձնաժողով ստեղծելու փաստաթուղթը չի ստորագրի, քանի դեռ ինքը ռեկտորի պաշտոնն է զբաղեցնում, Արայիկ Հարությունյանը սուտ որակեց` նշելով, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների մասով վարչապետից հատուկ հանձնարարական է ստացել, որ ԵՊՀ 100-ամյակը մեծ շուքով նշվի: Հանձնաժողով այս պահին չի ստեղծվել, քանի որ նախարարը զբաղված է եղել Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովներով: Հանձնաժողով ստեղծելու նախագիծը պատրաստ է:
«Արամ Սիմոնյանն այդ զրույցը, որին հղում է անում, եղել է անցած շաբաթ: Իր խուճապը կապված է նրա հետ, որ երևի նախորդ օրը նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործ է հարուցվելու, և նա ակնհայտ սուտ է ասել, որ 100-ամյակը չի լինելու այն պատճառով, որ ինքն է ռեկտորը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը մանրամասնեց, որ ռեկտորի հետ ունեցած երկար՝ մոտ 1.5 ժամ տևած խոսակցության արդյունքում, ինչպես հայտնի հոգևորականի հետ զրույցը, ավարտվել է ձեռքսեղմմամբ և միմյանց հաջողություն մաղթելով:
«Կարծում եմ` պարոն ռեկտորն այստեղ ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերն ինչ-որ ձևով քաղաքականացնելու նպատակով: Բուհերն ապաքաղաքական են, ճնշումներ չեն կարող լինել: ԿԳՆ-ում աշխատակազմի ղեկավար և վարչության պետեր կան, որ ՀՀԿ անդամ են և նրանց հետ շատ նորմալ աշխատում ենք: Եթե քաղաքական խնդիր լիներ, նրանք վաղուց այդ պաշտոնը չէին զբաղեցնի»,- նշեց նախարարը:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...