15:14 21.02.2019
Պետական վերահսկողական ծառայությանը նկատմամբ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի մեղադրանքները Դավիթ Սանասարյանը համարում է անհիմն, ասում, որ իրենք իրենց ուսումնասիրություններն են կատարում, իսկ տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները համարում է այսպես կոչված՝ «պատի տակի խոսակցություններ»:
«Ուսումնասիրությունից հետո հանրությունը կիմանա` մենք օրենքով մեզ լիազորված աշխատանքներն ենք իրականացնում, որևէ մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ, նայում ենք օրենքի տառը պահպանելուն: Ես պատի տակի բամբասանքները չեմ մեկնաբանում, շատերը պատվեր են կատարում, ուշադիր թող նայեն` ձերբակալվողի նմա՞ն եմ: Շատերը երազ են տեսնում, փորձում են գրել «Ֆեյսբուքում», ես այդ ալիքից ուժեղանում եմ, որովհետև տեսնում եմ, որ նոր ավելի նպատակասլաց փուլ ենք մտնում, դուք կարող եք նայել, թե այդ քարոզչամիջոցները որտեղից են գալիս»,- ասաց նա:
Սանասարյանն անդրադարձավ նաև ԵՊՀ-ում կատարվող ուսումնասիրությունների ու չարաշահումների բացահայտման ընթացքի վերաբերյալ տեղեկություններին: Նշեց, որ դրանք ընթացքի մեջ են, հավանաբար հաջորդ շաբաթ տեղեկություն կտա, իսկ չարաշահումները ավելին են, քան 800 մլն դրամը, ինչպես խոսվում է:
«Քննչական կոմիտեն այս պահին զբաղվում է դրանով, ոստիկանությունը գործն ուղարկել է քննության, մենք պատրաստ ենք ցանկացած գրածի համար մանրամասներ ներկայացնել»,- ասաց նա:
Արամ Սիմոնյանի սպառնալիքներին, դատարան դիմելու վերաբերյալ, Սանասարյանն այսպես արձագանքեց.
«Պարոն Սիմոնյանին մի քանի անգամ կոչ եմ արել, խրախուսում եմ, որ դիմի իրավապահ մարմիններին, տասնյակ տարիների պայքարի ընթացքում կռիվ եմ տվել քաղաքական ճնշումների դեմ: Որ պահին, որ կզգամ՝ անցնում եմ գիծը, հրաժեշտ կտամ քաղաքականությանը»:
Նշեց, որ նաև ԵՊԲՀ-ում են ընթանում ուսումնասիրություններ, նորություններ չունեն, իսկ նպատակը, վստահեցնում է, ինտրիգներ փնտրելը չէ։
«Մենք ոչ թե զբաղված ենք ինտրիգներ ապահովելով, այլ խնդիրը հետևյալն է. ինչպե՞ս անենք, որ չկրկնվեն նախկինում եղած յուրացումները, չարաշահումները»,- ասաց Սանասարյանը
Իսկ Ուրցաձոր համայնքում ուսումնասիրություններ, Սանասարյանի խոսքերով, կատարել են գյուղացիների բողոքների հիման վրա, բայց հանդիպումից հետո հասկացել են, որ այս փուլում դրանք չեն շարունակելու, իսկ թե ինչն է պատճառը, նշեց, որ իրենց «ռեսուրսները սահմանափակ են»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...