ՄԻԵԴ-ի հերթական որոշումն ընդդեմ Ադրբեջանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

ՄԻԵԴ-ի հերթական որոշումն ընդդեմ Ադրբեջանի

22:37 21.02.2019

Contact.az-ի տեղեկություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մամեդովը և ուրիշներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը: Բողոքը ներկայացվել էր «Թոլիշի սադո» թերթի խմբագիր և Թալիշի մշակութային կենտրոնի ղեկավար Նովրուզալի Մամեդովի իրավունքների խախտման և մահվան կապակցությամբ: Առաջին բողոքը կենդանության օրոք գրել էր դեռ Մամեդովը՝ գանգատվելով Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների դաժան վերաբերմունքից:

2008 թվականի հունիսի 24-ին դատարանը Մամեդովին դատապարտել էր պետական դավաճանության մեղադրանքով, իսկ օգոստոսի 17-ին նա բանտում մահացել էր: Նրա կինը և որդին Մամեդովի մահվան կապակցությամբ նոր բողոք էին ներկայացրել: 2011 թվականի ապրիլի 16-ին Մամեդովի որդին էր մահացել և կինը որդու փոխարեն շարունակել էր դատական գործերով զբաղվել:
Մամեդովը   թալիշ էր և թալիշերենով ուսումնասիրություններ էր կատարում:
Ձերբակալության ժամանակ Մամեդովի նկատմամբ ֆիզիկական ճնշում և կտտանքներ էին կիրառվել:
2007 թվականի փետրվարի 3-ին նա անսպասելի ազատ էր արձակվել, սակայն փողոցում նորից ոստիկանության կողմից ձերբակալվել էր և 15 օրով կալանավորվել ՝ ոստիկանությանը չհնազանդվելու համար:
Չնայած նրան, որ Մամեդովը լուրջ հիվանդ էր, նրան բժշկական օգնություն ցուցաբերել և դեղեր չէին տրամադրել: Միաժամանակ, Մամեդովին շանտաժի էին ենթարկել՝ ասելով, թե որդիներին կկալանավորեն: 2009 թվականի օգոստոսի 17-ին Մամեդովը ուղեղի իշեմիկ կաթվածի հետևանքով մահացել էր:
Մահից հետո Նիզամինի շրջանի դատախազությունը նրա մահվան հանգամանքների հետաքննություն էր սկսել և հանցագործության կազմի բացակայաության պատճառով քրեական գործ չէր հարուցել:
ՄԻԵԴ-ը ճանաչել է Մամեդովի իրավունքների խախտումները և վճռել է՝ պարտավորեցնել Ադրբեջանին որպես փոխհատուցում նրա այրուն՝ Մարիամ Մամեդովային 20 հազար եվրո վճարել ու ևս 4 հազար եվրո՝  դատական ծախսերի հատուցման համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

BACK_TO_TOP