20:16 22.02.2019
Եռօրյա այցով Հայաստան ժամանած Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին, անդրադարձել Հայաստանին և Սփյուռքին հուզող տարբեր խնդիրների:
Խոսելով Սիսի կաթողիկության վերաբերյալ հայցի մերժման, Թուրքիայի սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված հայցի շուրջ՝ Արամ Առաջին կաթողիկոսն ասել է.
«Մերժել բառը պետք է հստակեցնենք, ոչ թե քննեց նոր մերժեց, այլ մերժեց դատը քննել: Թե Թուրքիան գիտե, թե Եվրոպան գիտեն, որ մեր դատը քաղաքական դատ է, և գիտեն, որ մենք կպահանջենք կաթողիկոսարանը, հաջորդ քայլը պիտի ըլլա մեր հազարավոր եկեղեցիները, վանքերը, կալվածքները պահանջել և արդարորեն պետք է պահանջենք: Կրնաք երևակայել, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիո մեջ հազարավոր ազգապատկան, եկեղեցապատկան կալվածքներ ունինք. դրանք մեր հողերը եղած են, հազարավոր տարիներ, մեր ժողովուրդն այդտեղ ապրած է, և Թուրքիան շատ լավ գիտե, որ այս առաջին դատը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դուռը պիտի բանա մեր պահանջատիրական պայքարի հատուցման ծիրեն ներս: Հակառակ դժվարություններուն՝ մենք այս դատը պիտի հետապնդենք, մենք թղթածրար մը կպատրաստենք, պիտի դիմենք թուրքական դատարան»:
Խոսելով 2014թ-ի սեպտեմբերի 21-ին Դեր Զորի եկեղեցու պայթեցման մասին՝ Կաթողիկոսը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ցեղասպանությունը հայ ժողովրդի նկատմամբ, իսկ «Դեր զորը կմնա մեր պահանջատիրության Անլռելի զանգակատունը»,-ասել է նա:
Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գործակցության և Սփյհուռքի նախարարության փակման շուրջ վեհափառի դիրքորոշումից:
«Որքա՞ն ճիշտ է քաղաքական, անվտանգության և այլ իմասըտներով Սփյուռք-Հայաստան գործակցությունը անմիջականորեն վարչապետի աշխատանքի ծիրեն ներս զետեղելը: Ես հոն որոշ մտահոգություններ կտեսնեմ, և անոր համար պետք է Հայաստան-Սփյուռք գործակցությունը լայնորեն քննարկվի Սփյուռքի պատասխանատուներուն մասնակցությամբ»:
Ըստ Արամ Առաջինի՝ սփյուռքը պարտադրյալ գոյավիճակ է, հետևաբար, ինչպես ինքն է նշել, «Մեր վախճանական հասցեն Հայաստանն է, ուրիշ հայրենիք չունինք, միասին պիտի նստինք Հայաստան, Սփյուռք և Արցախ մեկ երդիկի տակ: Հետևաբար, այսօր մենք Սփյուռքը պետք է ավելի հզորացնենք և Հայաստանը պետք է դերակատար ըլլա»:
Խոսելով դարեր «աթոռակռիվներ»-ի մասին, որոնք բնորոշ են և եկեղեցուն, և պետությանը, Արամ Առաջինը հայտարարել է.
«Իշխանությունները, աթոռակալները, կառույցները այս բոլորը մնայուն են, կդառնան մնայուն, երբ անոնք ծառայեն իրենցմե վեր ու վեհ արժեքներուն: Այս օրերուն, երբ Թումանյանի 150-ամյակը կտոնեն, լսեցի, որ մեր նախարարները քառյակներ սկսան արտասանել Հովհաննես Թումանյանեն, ես սովորած էի «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ», Հովհաննես Թումանյան և մեր պատմության բոլոր Թումանյանները իրենց գործով ապրեցան»:
Արամ Առաջինի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր ժ. 23.00-ին:
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...