21:44 23.02.2019
Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է ստեղծվել նաև եկեղեցու շուրջ, երբ մարդկանց մի խումբ պահանջում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ինչպե՞ս է վերաբերում հարցին Արամ Առաջին Կաթողիկոսը, Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը ասել է․
«Ես այս բնորոշումներուն չեմ հավատար՝ Հեղափոխական, հակահեղափոխական, սև, ճերմակ, կարմիր, կապույտ, նոր Հայաստան, հին հայաստան… Ի՞նչ կնշանակե ասիկա, նոր իշխանություն է, ճիշտ է՝ նոր մոտեցում կըլլա, բայց «Նոր Հայաստան», «Հին Հայաստան» մեզի կրնա բևեռացումներու առաջնորդե: Սակայն տեսակետներու տարբերություն պետք է ըլլա»:
Անդրադառնալով քննադատություններին՝ կարծում է, որ դրանք անհրաժեշտ են, պետք է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ:
«Որևէ կառույց՝ եկեղեցիեն մինչև պետություն ինքզինք անհպելի, անքննադատելի պետք չէ դիտել: Իր երկրավոր առաքելության որոշ հանգրվանին Քրիստոս աշակերտներուն դառնալով՝ ըսավ՝ մարդիկ ինչ կխոսին իմ մասին: Կրնա՞ք երևակայել, Աստու ծո որդին ուզեց իմանալ ժողովուրդին տեսակետն իր մասին: Ահավոր բան է սա, այնպես ալ բոլորս քանի ժողովուրդի ծառայության մեջ կգտնվինք, պետք է ժողովուրդին դառնանք և ըսենք՝ սիրելի՛ ժողովուրդ, ինչպե՞ս կգնահատեք ծառայությունս»:
Նա կարծում է, որ եկեղեցին այսօր բարելավման կարիք ունի, հետևաբար այդ ճանապարհին պետք է ժողովրդի սպասելիքները գնահատել:
Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք անցել է աթոռակռիվների ժամանակը, եկեղեցին ունի՞ հեղինակություն, որին Վեհափառը արձագանքեց հետևյալ կերպ.
«Հեղինակություն բառին նկատմամբ վերապահություն ունիմ, ճշմարիտը հեղինակությունը ոչ աթոռեն կու գա, ոչ հանգամանքեն, ոչ դիրքեն, այլ ծառայությունեն: Քրիստոս իր հեղինակությունը կերտեց իր ծառայությամբ, աթոռ չունեցավ, մագան չունեցավ, իշխանություն չունեցավ, այլ ծառայեց: Ահավասիկ այսօր դարերը եկան ու անցան, սակայն Քրիստոս պիտի մնա հոգևոր ու բարոյական արժեքներուն վրա հիմնած իր թագավորությամբ»:
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...