21:00 23.02.2019
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Արցախի իշխանություններին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին չխոչընդոտել:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես և սպասելի էր, Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո, այն է՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թևը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։ Սակայն սպասելի չէր, որ սթրեսը նրան կբերեր աֆեկտային վիճակի, որի արդյունքում կընդունվեին ոչ ադեկվատ, մարդկային պատկերացումների հետ ոչ մի զուգահեռ չունեցող որոշումներ։
Սրա վառ ապացույցը փետրվարի 18-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն է սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպվող ստորագրահավաքի, այնուհետև դրա արդյունքում հանրաքվե կազմակերպելու մասին։ Ըստ որի՝ ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում), նախաձեռնող խմբի գրանցումից հետո 45 օրվա ընթացքում։
Ցանկացած պատկերացումից դուրս է, որ օրինակ՝ 40,000 բնակչություն ունեցող քաղաքում ստորագրահավաքը պետք է իրականացվի միայն քաղաքապետարանում, ստացվում է այնպես, որ օրը գրեթե 1000 մարդ պետք է հերթ կանգնի, որ իր ստորագրությունը թողնի, միևնույն ժամանակ ստորագրություն տալու սկզբում և վերջում պետք է ստուգվեն քաղաքացու տվյալները։ Ցանկացած քաղաքացի, ով ունի ընտրության իրավունք, իրավունք ունի ցանկացած վայրում իրականացնել ստորագրահավաք իր կողմից ներկայացված անձնագրի առկայության դեպքում, իսկ ինչ վերաբերում է մարդկանց անձնական տվյալները ստուգելուն, ապա դա իշխանությունը կարող է իրականացնել ստորագրահավաքից հետո արդեն օրենքի սահմաններում։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական քաղաքացու իրավունքները ոտնահարելու փորձ։ Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների, այն է հեղափոխության, որի պատասխանատվությունը ամբողջությամբ դուք եք կրելու։ Արհեստական խոչընդոտներ ստեղծելու, ձեր վիճակը ավելի բարդացնելու փոխարեն՝ կոչ ենք անում վերադառնալ օրենքի դաշտ՝ չցուցադրելով սեփական վախերը։
Իսկ թե ինչու հանկարծակի փետրվարի 18, անմիջապես Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո ընդունվեց այս որոշումների շարքը, մինչդեռ Սահմանադրությունն արդեն ուժի մեջ էր, դա ուրիշ հարց է։ Դրան կանդրադառնաք ավելի ուշ։ Երբ շղթան կբացվի և կհասկանանք՝ արդյո՞ք բոլոր որոշումներն են ըստ անհրաժեշտության ընդունվում ձեզ մոտ, թե ոչ։
Վերադարձեք օրինական դաշտ։
Դիմում ենք ՀՀ իշխանություններին, ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին հնարավորության սահմաններում ուշադրություն դարձնել այս որոշումների օրինականությանը, սրանց անօրինական կիրառման դեմ աշխատանքներ տանել, այլապես սա տանում է քաղաքացու իրավունքների սահմանափակմանը»։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...