23:45 24.02.2019
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը պատասխանել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանը՝«որևէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր, ու Արցախի իշխանությունները չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին»:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Օրենքի գերիշխանության փիլիսոփայություն քարոզող Դավիթ Բաբայանին
Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները սրբագրողի դիրքերից և ականջալուր չի լինում մեր այն հորդորներին, որ չի կարելի սահմանափակել սեփական ժողովրդի իրավունքները։
Օրենքի բարձրությունից խոսող Դավիթ Բաբայանը միանշանակ չէր տարբերի օրենքը հասարակ որոշումից։
Օրենքով սահմանված չի, որ ստորագրահավաքի համար պետք է ստեղծվի նախաձեռնող խումբ, օրենքով՝ այս դեպքում սահմանադրությամբ սահմանված չի, որ 40 000 ընտրող ունեցող քաղաքը պետք է սպասարկի քաղաքապետարանի մեկ սենյակ 45 օրվա ընթացքում։ Սա օրենք չէ, սա ընդամենը ԿԸՀ-ի որոշում է, որը ընդունվել է հապճեպ փետրվարի 18-ին Սամվել Բաբայանի հայտարարությունից անմիջապես հետո, որը չի բխում քաղաքացու իրավունքը պաշտպանելու շահերից։ Ինչու՞ դա չէր ընդունվել մինչ այդ, Արցախի իշխանությունները այդքան համոզվա՞ծ էին, որ դրա անհրաժեշտությունը չի լինելու։ Ուղղակի Արցախի իշխանությունները Սահմանադրությունը, օրենքներն ու որոշումները փորձել են կարել իրենց հագով, բայց չափազանց լայն են բռնացրել։ Խորհուրդ կտանք Դավիթ Բաբայանին Արցախի իշխանություններին տալ այս հարցերի պատասխանները, այլապես այս հարցերը իրենց պատասխանները կգտնեն թե տեղական, թե միջազգային նորմերին համապատասխանող օրենքներով։
Հիշեցում՝ ստորագրահավաք կարող են իրականացնել ընտրության իրավունք ունեցող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող քաղաքացիները, ցանկացած վայրում, անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։ ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել։ Սրանով սահմանափակվում է քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը։
Հորդոր՝ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ, րոպե առաջ, վաղը արդեն ուշ կլինի։
Օրենքից բարձր չթռնեք, օրենքից բարձր միայն ժողովրդի ձայնն է։
Սիրելի արցախցիներ, սա իրական և բացառիկ բռնություն է ձեր իրավունքների վրա, այս որոշումներով փորձում են ձեզ զրկել սեփական երկրում ազատ տեղաշարժի, ընտրության իրավունքից։ Այս ամենի կրողն եք դուք վերջին գրեթե 20 տարիների ընթացքում։ Դուք եք որոշողը, ուզում եք այսպես ապրել և լինել ձեր սեփական հողում ընդամենը վարձու ապրող, թե ուզում եք դուք լինեք ձեր երկրի տերը, սա թողնում ենք ձեզ։
Իսկ Պարոն Դավիթ Բաբայանին հորդորում ենք զերծ մնալ դեմագոգիայով զբաղվելուց։ Քանի որ փոխանցելը Ձեզ մոտ լավ է ստացվում, ուրեմն կոչ ենք անում փոխանցեք ձեր իշխանավորներին զերծ մնալ կամայականությունների կիրառումից, և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԿԸՀ-ի որոշումը անօրինական է, այն հակասում է քաղաքացու իրավունքների միջազգային և տեղական նորմերին» ։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...