Արցախի Սահմանադրությունը թույլ չի տալիս մարդուն քաղաքացիությունից զրկել, ու կետ, տոչկա. Սամվել Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Արցախի Սահմանադրությունը թույլ չի տալիս մարդուն քաղաքացիությունից զրկել, ու կետ, տոչկա. Սամվել Բաբայան

17:29 25.02.2019

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր պատահաբար պարզել է, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց.

«Դա իմ պաշտպանն է պարզել, ես այսօր եմ իմացել, որ նման բան կա: Ներքին գործերի կայքից հանված են փաստաթղթերը, և Սամվել Անդրանիկի Բաբայան՝ չկա նման անձնավորություն Արցախում, նման քաղաքացի չկա, հանել են: Մենք այսօր ենք իմացել, Ներքին գործերի կայքի տվյալները հանել ենք, գրավոր ներկայացրել, որ բացատրություն ստանանք՝ ինչպես են դա արել»:

Բաբայանը հայտնեց, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ անգամ դիմումի դեպքում որևէ մեկին իրավունք չունեն քաղաքացիությունից զրկել, պարզ գրված է դա, հետևաբար, հարց է ծագում՝ ո՞վ է արել, ե՞րբ է արել, և ի՞նչ նպատակ է հետապնդել դա: Նա ասաց, որ կապ չունի՝ այսօ՞ր են արել` հետին թվով, թե՞ նախկինում, պետք է վերականգնել այդ սխալները, օրենքի դաշտ վերադառնալ:

«Իրենք ասում են, որ ամեն ինչ օրենքով է արվել, ոչ մեկի համար հատուկ չի լինելու, մենք էլ բացատրում ենք հանգիստ, որ եթե իրոք օրենքի դաշտում եք, ապա բացատրեք, թե էս խնդիրները ո՞նց են ստացվել: Եթե բացասական պատասխան ստանանք, կդիմենք դատարան՝ մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք որևէ կապ տեսնում է այս քայլի ու իր քաղաքական գործունեության միջև, Բաբայանը պատասխանեց, որ առայժմ դա չի ուզում մեկնաբանել, թող գրավոր պատասխան ստանան, տեսնեն՝ ինչով են բացատրում այդ քայլը, նոր կխոսի:

Նա, սակայն, կրկին ընդգծեց.

«Արցախի Սահմանադրությունը ո՛չ նախագահին, ո՛չ որևէ մեկին թույլ չի տալիս մարդուն քաղաքացիությունից զրկել, ու կետ, տոչկա, վերջ: Թե ով է այդ ապօրինությունն արել, թող իրենք պարզեն, իրենք են իշխանությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP