23:32 25.02.2019
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի հարցազրույցին։
Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունն ներկայացնում ենք ստորև.
«Տիկինը չի հասկացել, որ այստեղ բարոյականության ու անբարոյականության խնդիր չկա, քանի որ բարոյականության ու անբարոյականության ճամփաբաժանը դժվար դուք կարողանաք որոշել՝ ամբողջովին թաթախված լինելով ընտրակեղծարարության մեջ։ Բարոյական ու անբարոյական եք որոշում․ անբարոյականություն է ձեր ընդունած որոշումները։ Մենք երբեք կասկածի տակ չենք առնում հանրային աշխատողի աշխատանքը, այլ կասկածում ենք և ,նույնիսկ, համոզված ենք, որ ձեր ընդունած որոշումներն են խոչընդոտելու քաղաքացիների ազատ կամքի դրսևորմանը։
Այսպիսի անօրինականություններից խուսափելու համար ձեզ առաջարկվում է մեկ կետի փոխարեն տասը բացել, որպեսզի քաղաքացիները կարողանան առանց որևէ տեխնիկական խնդիրների մասնակցել գործընթացին։ Միայն Ստեփանակերտում կան բազմաթիվ հաշմանդամներ, ծերեր, անկողնուն գամված քաղաքացիներ, որոնց, ըստ ձեզ, պիտի սպասարկեն նոտարները։ Ամբողջ Ստեփանակերտում երկու նոտար ունեք, անհասկանալի է, այդ նոտարները բան ու գործ չունե՞ն պետք է տնետուն ընկնե՞ն։ Կամ այդ ինչից ենթադրեցիք, որ ստորագրահավաքը միտված է մինիմալիստական սկզբունքների վրա, որ վերցնում եք Ստեփանակերտի ընտրողների տասը տոկոսը, ու դա հերիք չի, դեռ օրական քաղաքացիների թիվ եք ներկայացնում։
Ո՞ր խելոքը ձեզ հուշեց, որ 38 647 ընտրողից միայն կմասնակցեն 3865: Իսկ միգուցե ստորագրահավաքին միայն Ստեփանակերտի մասնակիցներով ապահովվի ստորագրահավաքի մինիմալ հաշվարկն ամբողջ Արցախի համար։ Կամ ի՞նչ գիտեք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնողը միայն տասը տոկոսի հույսով է տոգորված, սա այն իրատեսական նախագիծն է, որը հենց բխում է յուրաքանչյուր արցախցու շահերից ,և սա դուք լավ գիտեք, և այն կարող է նաև գերազանցել հիսուն տոկոսը։ Միգուցե այս իրողությունն է ստիպում ձեզ կիրառել այս մեթոդները, դա դեռ կպարզվի։ Բայց այն որ չեք ուզում շարժվել օրենքով, դա հստակ է և անվիճելի։ Այս ամենը վերլուծելուց հետ, տիկին, կարծում ենք ժամանակ կմնա մտածելու, թե անբարոյականությունն իրականում ինչ սահմաններ ունի։ Ասում է՝ մարդ խոսում է միայն այն բաներից, ինչի պակասը ունի»։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...