18:29 26.02.2019
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն արձագանքել է Արցախի ոստիկանության պարզաբանմանը՝ իրեն քաղաքացիությունից զրկելու մասին: Նա ընդգծել է՝ հաշվառումն ու քաղաքացիությունը տարբեր բաներ են: Բաբայանը սպասում է գրավոր պատասխանի, որից հետո կորոշի՝ դիմե՞լ դատարան, թե՞ ոչ:
«Մենք խոսում ենք հաշվառումից հանվելու մասին, ցանկացած քաղաքացի կարող է հաշվառումից հանվել, ես 2007 թ. հանվել եմ հաշվառումից, գրանցումս տեղափոխել եմ Երևան: Մենք խոսում ենք քաղաքացիության հարցի մասին, ոչ թե հաշվառումից հանվելու, այսինքն՝ տարբեր բաներից ենք խոսում. քաղաքացիությունից զրկելը մի բան է, իսկ թե որտեղ է անձը հաշվառված, դա նրա իրավունքն է: Բացի դրանից՝ անձը կարող է ցանկացած տեղում հաշվառված լինել՝ նրա համար, որ նամակ է ստանում, թուղթ է ստանում, բայց քաղաքացի լինելը դրա հետ որևէ կապ չունի»,- ասաց նա:
Բաբայանը նշեց՝ ինքը հաշվառման վայրն է փոխել, սակայն իրեն հետաքրքրում է՝ այդ դեպքում ի՞նչ տասը տարվա թուղթ են պահանջում, ինչի՞ մասին է խոսքը: Նա ընդգծեց՝ ինքը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում, բայց Արցախի քաղաքացի է, գալիս է Արցախ, գնում:
«Գիրք կա՞, ժուռնալ կա՞, որ պիտի ամեն մտնելով ստորագրեի այդ թուղթը: Իհարկե, չկա, Հայաստանի Հանրապետություն է, իր տարածքում որտեղ կուզեմ, կգրանցվեմ, իրենց Սահմանադրությունում կա՞ որևէ կետ, թե անձը որտեղ պիտի գրանցված լինի, որ լինի քաղաքացի: Չկա՛: Եթե կապ ունենար՝ հաշվառումը որտեղ է, այլ հարց է, գուցե խոսեինք դրա մասին, բայց քանի որ նման կետ գոյություն չունի նրանց համար, ովքեր ցանկություն ունեն նախագահ դառնալ, ապա այդ ամբողջը կոչվում է դեմագոգիա, պարզ դեմագոգիա: Կարող եմ մի հաշվառումից դուրս գալ, 7 օրվա մեջ պարտավոր են գրանցել, դա նրանց շահերից է բխում, պետության շահերից, որ տեղն իմանան՝ որտեղ ես գրանցված, եթե մի թուղթ է գալիս, կամ ուզում են հետդ մի հարց լուծել կամ ինչ-որ բան, տեղդ իմանան՝ դու որտեղ ես, քո բնակավայրը որտեղ է: Մենք բնակավայրի հարց չենք լուծում, խոսում ենք այն մասին, թե անձնագրով այս մարդը քաղաքացի՞ է, թե՞ ոչ, ինչի՞ մասին է խոսքը, գրանցման մասին է, թե որտեղի քաղաքացի եմ»,- ասաց Բաբայանը:
Հարցին՝ արդյո՞ք դիմելու են դատական ատյաններ, Բաբայանը պատասխանեց, որ նման խնդիր չի տեսնում, որովհետև եթե ընդունում են, որ միայն գրանցման հարց է, որ ինքը տեղափոխվել է պարզապես, Արցախի քաղաքացի է, որևէ հարց չկա, իրեն պիտի գրանցեն ու վերջ, իսկ եթե Արցախի քաղաքացի չէ, դրա մասին բարձրաձայն պիտի ասեն իրեն, ու իրենք դատի տան, վիճարկեն իրեն քաղաքացիությունից զրկելու որոշումը, օրենքով ստանան դատարանի վճիռը:
«Հարց եմ տալիս՝ ես Արցախի քաղաքացի՞ եմ, թե՞ ոչ, եթե այո, ես իրավունք ունեմ մասնակցել ընտրություններին, ինչ վերաբերում է հարցին՝ ես վերջին 10 տարում բացակայե՞լ եմ, թե՞ չէ: Ես ունեմ իմ բնակավայրը Ստեփանակերտում, տունը, հասցեն կա, պարզ է, այնտեղ էլեկտրականության, ջրի, գազի գումարները մուծված են, ապրել ենք, եկել-գնացել ենք, դա ոչ մեկին պիտի չբացատրեմ: Եթե ժուռնալ կա, որ պիտի դրա մեջ ստորագրեինք ամեն գնալ-գալով, ուրիշ բան, թող բերեն, ցույց տան էդ ժուռնալը, ծիծաղելի բաներ են ասում, կամ էլ էլեկտրոնային բազան է ոչ ճիշտ ձևակերպված: Ես ինձ Ղարաբաղի քաղաքացի եմ համարում և իրավունք ունեմ մասնակցելու ընտրություններին»,- նշեց նա:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...