Արամ Աբրահամյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հորդորել է ավելի նախաձեռնող լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Արամ Աբրահամյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հորդորել է ավելի նախաձեռնող լինել

12:14 27.02.2019

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության թատրոնների և թանգարանների աշխատակիցների համար կազմակերպված մենեջմենթի մեկշաբաթյա դասընթացների երկրորդ օրվա բանախոսը հայտնի լրագրող, հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանն է եղել: 

«Արվեստը և մեդիան. փոխշահավետ գործակցություն» թեմայով դասախոսության ընթացքում Արամ Աբրահամյանն անդրադարձել է մշակութային լրագրությանն ու առկա խնդիրներին, մեդիայի հետ ճիշտ և արդյունավետ աշխատանքի մեթոդներին:

Հանդիպման ավարտին՝ հարցուպատասխանից հետո, Արամ Ամբրահամյանը մասնակիցներին հորդորել է ավելի նախաձեռնող լինել:

https://www.facebook.com/tiko.virabyan/posts/2104553776265146

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները

12:27 19.05.2024

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները: Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։ Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ […] ...

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

21:30 18.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն: «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային […] ...

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

21:12 18.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

Մայիսի 15-ին ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ամբողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

20:52 18.05.2024

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […] ...

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

20:26 18.05.2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել […] ...

BACK_TO_TOP