Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Միրզոյան

13:30 27.02.2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) խոսել է Սումգայիթյան ջարդերի տարելիցի, Արցախյան հիմնահարցի և նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստանյան որոշ գործընկերների մասնակցության մասին:

Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել ՌԴ Դաշնության խորհրդում իր ելույթից:

«Վերոնշյալ հումանիտար բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում են սումգայիթյան ջարդերի զոհերին, կոտորածի, որ տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ և դարձել է հայերի դեմ ուղղված կոտորածների սկիզբը, որը ազգային լայնամասշտաբ զտումների քաղաքականության սկիզբը դարձավ: Դա հանգեցրեց Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից և այլ քաղաքներից հայ բնակչության արտագաղթին:

Հարգելի´ գործընկերներ, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված իրողությունները, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգային հանրության լեգիտիմ մանդատ ունեցող միակ ձևաչափի շրջանակներում: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում ՌԴ՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրի դերը:

Թանկագի´ն բարեկամներ, ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև դաշնակցային գործընկերությանն ու հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև ռուսական կողմի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերին, մեր մի քանի ռուս գործընկերներ երեկ մասնակից են դարձել վառ արտահայտված հակահայկական ակցիային, որ անցկացվում էր Բաքվում և ուղղված էր տարածաշրջանում կայունության ու խաղաղության խաթարմանը: Ավելին, ռուս-հայկական խորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունն այս միջոցառմանը արդարացիորեն տարակուսանք է առաջացնում»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP