22:39 27.02.2019
Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով:
Նիկոլ Փաշինյանը մինչ ելույթով ներկաներին դիմելը` գրառում է կատարել «Արարատ» մարզամշակութային միության պատվավոր հյուրերի գրքում:
Ողջունելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Իրանի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը` մաքուր հայկական, մաքուր հայաստանյան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ ձեր ոգով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ապահովել եք այսպիսի մթնոլորտ: Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որևէ հակասության մեջ չի մտել և չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ:
Նախորդ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական օրերին, իհարկե, շատ հնարավորություն չեմ ունեցել հետևելու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում, մասնավորապես, Իրանի հայ համայնքում, բայց նաև գիտեմ, որ ողջ համայնքն ուշի ուշով հետևել է հայաստանյան իրադարձություններին: Չեմ սասանվի ոչ մի րոպե ասել, որ սիրելի հայրենակիցներ, դուք լիարժեք մասնակիցն ու հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխության, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Անկախ նրանից, թե ով է ֆիզիկապես այդ օրերին եղել ՀՀ-ում` առանց ձեր աջակցության այդ փոփոխությունները տեղի չէին ունենա:
Այո, ձեզնից յուրաքանչյուրն իր սիրով, ուշադրությամբ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակիցն է, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և այդ միասնությունը երբեք որևէ բանով չի խաթարվելու:
Ուզում եմ հստակ արձանագրել. այո ՀՀ-ում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր, տարբեր մոտեցումներ և տեսակետներ, բայց ուզում եմ մի կոնկրետ խնդիր դնել բոլորիս առաջ, առաջին հերթին, իհարկե, իմ և մեր կառավարության առաջ. պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի: Այդ միասնությունը դուրս է ցանկացած քաղաքական, կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեհ է ամեն ինչից և բոլորս ծառայում ենք այդ ազգային միասնությանը:
Չեմ կարող իմ առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի խոսքերը չասել «Արարատ» ակումբին, որը երկար տարիներ անհատական ջանքերով, համայնքի ջանքերով, առանձին խմբերի ջանքերով, կուսակցությունների ջանքերով կարողացել է ստեղծել այսպիսի մի բացառիկ հայկական օջախ, որի ամեն քարից, ծառից, ամեն անկյունից երևում է հայկականությունը: Սա իսկապես մեր միասնական հպարտությունն է, շնորհակալություն եմ հայտնում «Արարատ» ակումբի սիրելի մասնակիցներ, կազմակերպիչներ: Ընդգծում եմ, որ այս ծառայությունը բացառիկ է ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ ընդհանրապես հայության և ՀՀ-ի համար:
Ուզում եմ ընդգծել նաև այն բացառիկ ծառայությունը, որ այստեղ իրանահայ համայնքում ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցու իրանահայ թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին: Այն, որ բոլորս այստեղ նույն տանիքի տակ ենք հավաքված` ընդգծում է, որ մեր ժողովրդի պատմության համար իսկապես նոր էջ է բացվել, և այդ պատմության մեջ մեզնից յուրաքանչյուրն ունի գրելու և ստեղծելու իր բաժինը:
Մեր հեղափոխության և կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը, ձեզնից յուրաքանչյուրը, մենք` որպես ամբողջություն, ոչ միայն հավատանք մեր հայրենիքի, ժողովրդի ապագային, այլև վստահ, համոզված լինենք, որ մենք հաղթական քայլելու ենք 21-րդ դարում: Սա մի նոր համազգային քայլարշավ է, որով մենք նոր էջ պետք է բացենք մեր ժողովրդի պատմության մեջ:
Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք այսպիսով արձանագրում եք նաև ձեր հավատարմությունն այն արժեքներին, որ բերեց տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:
Մեր միասնական խնդիրը հետևյալն է. մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է:
Բազմիցս ասել եմ. շատ երկար ժամանակ տառապանքների մեջ, չարչարանքների մեջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր հաղթանակների, նոր երջանկության և նոր միասնության մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կյանքի կոչելու ժամանակը և այսօրվա ձեր ներկայությունը վկայում է, որ մենք միասնական ենք և վճռական երազանքները կյանքի կոչելու ճանապահին, լինի դա տնտեսապես Հայաստանը հզորացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը:
Մենք մեր ձեռքերով պետք է կերտենք մեր ապագան, այնպես, ինչպես մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան: Մեր ճակատագիրն այլևս արևելքներում, հյուսիսներում և հարավներում չէ, այլ մեր ձեռքերում և մենք որպես արժանապատիվ քաղաքացիներ` մեր ձեռքը պետք է վերցնենք մեր ճակատագրի ղեկը և որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է առաջնորդնեք նորանոր հաղթանակների: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այս երազանքների իրականացումը յուրաքանչյուրիցս, առավել ևս ինձնից, կառավարությունից է կախված:
Ձեր առանձնահատուկ պարտականությունն այսօր դուք կատարեցիք, որովհետև հանդիպումից այնքան էներգիա, ուժ ստացա, որ Հայաստան վերադառնալուց հետո իմ առաքելության մեջ լինելու եմ կրկնակի, եռակի, քառակի ջանասեր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հանդիպման և մթնոլորտի համար:
Ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությումը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի արժանապատիվ և հաղթական զավակներ: Շնորհակալ եմ»:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին ու այլ թեմաների:
17:22 04.08.2025
Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...
17:16 04.08.2025
Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...
17:12 04.08.2025
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվինԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...
17:05 04.08.2025
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջներըՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...
17:00 04.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտումԱյսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...
16:55 04.08.2025
Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎՀայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ Այս մասին հայտնում է FC GRONINGEN-ը։ Նիդերլանդական անվանի ակումբն այժմ տարբերակներ է փնտրում՝ երիտասարդական թիմի կազմն ամրապնդելու համար։ Թեկնածուների թվում է նաև անգլիական «Սանդեռլենդի» ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը։ 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» Մ21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Գերագուսյանը 2024թ. սեպտեմբերին […] ...