«Ցեղասպանության դեմ պայքարը մեկ անձի պայքար չէ, այն պահանջում է հանրային ջանքեր». քննարկում ԱՄՆ Կոնգրեսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

«Ցեղասպանության դեմ պայքարը մեկ անձի պայքար չէ, այն պահանջում է հանրային ջանքեր». քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

10:46 28.02.2019

Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի, այլև այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած քննարկմանն ընդգծեց Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆաել Լեմկինին, ով ամբողջ կյանքը նվիրեց ցեղասպանությունը որակող և դատապարտող իրավական հիմքերի ստեղծմանը:

Լեմկինի կողմից «ցեղասպանության» որակումը տալուց 75 տարի անց ցեղասպանությունները դեռ տեղի են ունենում՝ վերափոխելով թե՛ դրանց զոհերին և թե՛ իրականացնողներին: Սակայն, եթե Ավստրալիայի կառավարությունն առանց որևէ արտաքին ճնշման ճանաչեց Ավստրալիայի բնիկ բնակչության դեմ 18-19-րդ դարերում իրականացրած ցեղասպանությունը, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է նաև մեր օրերի Թուրքիայի զարգացմանը, նշում է Թերիոլը.

«Իրականում, կարելի է տեսնել, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած մարդիկ հետագայում Թուրքիայի իշխանություն կազմել և հենց նրանք են ուրվագծել այսօրվա Թուրքիայի ռազմական, տնտեսական և քաղաքական համակարգի հիմունքները: Ուստի, ինչո՞ւ ենք զարմանում, որ տասնամյակներ անց այնտեղ հարվածի տակ է նոր խումբ՝ քրդերը»:

Քննարկմանը ներկա Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսն իր կողմից շեշտեց, որ Լեմկինը հենց այն մարդն էր, որ լրացրեց ցեղասպանությունն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական բացը, սակայն, արդարության հասնելու համար այն բավարար չէ.

«Անհրաժեշտ օրենքներն առկա են, սակայն, բացակայում է այդ օրենքների նկատմամբ հարգանքը: Այդ օրենքները գործածելու համար անհրաժեշտ են նաև դիվանագիտական ջանքեր: Ես խորհուրդ կտայի աշխատել ժողովրդավար երկրների հանրությունների հետ, որպեսզի այդ հանրությունները պահանջեն իրենց կառավարությունից միջազգային ասպարեզում աջակցել Ցեղասպանության ճանաչմանը»:

Հենրի Թերիոլը համաձայն է՝ ցեղասպանության դեմ պայքարը մեկ անձի պայքար չէ, այն պահանջում է հանրային ջանքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP