13:36 28.02.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դիալեզի հետ կապված ամբողջ շուկան դիտարկվելու է:
Արձագանքելով քննադատությանը, թե ընդամենը երկու ընկերության հետ են աշխատում դիալիզի բուժման համար, Սանասարյանը կոչ արեց տեսնել՝ «Արմենիա» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն ինչ ֆիրմաների հետ են աշխատում:
«Հանրապետական հիվանդանոցը դիալեզի ամենամեծ պացիենտներն ունի: Մենք անհանգստանում ենք ԲԿ-ների կոնկրետ դիալիզի հիվանդներո՞վ, թե՞ առհասարակ, եթե խնդիր կա, ինչո՞ւ չենք վերհանում, չենք լուծում, ինչո՞ւ ենք թողնում, որ «Արմենիա» ԲԿ-ին այլ կազմակերպություն սպասարկի: Մեր խնդիրը շատ կոնկրետ է, ոչ թե այս կամ այն ֆիրման կմատակարարի, դա մեր լիազորությունների մեջ չի մտնում: Մեր խնդիրը «Գնումների մասին օրենք»-ի տառը պահպանելն է, և մենք պահպանում ենք՝ անկախ նրանից՝ որևէ պաշտոնյա՝ ներկա կամ նախկին, կամ որևէ անձ, բիզնես դա ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք դա անելու ենք, գործընթացները հերթականությամբ անելու ենք՝ դիալեզի հետ կապված ամբողջ շուկան նայելու ենք»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՊՎԾ աշխատողները փոխկապակցվա՞ծ են եղել այդ գործընթացի հետ, Սանասարյանը կոչ արեց՝ այդ հարցով դիմել իրավապահ մարմիններին:
Խոսելով ՊՎԾ աշխատակիցների, ձերբակալված Ադյան եղբայրների մասին՝ Սանասարյանն ասաց, որ նրանք հորեղբոր տղաներ են, ինքն է նշանակել նրանց` հաշվի առնելով նրանց մասնագիտական կարողությունները: Նա հիշեցրեց՝ Դավիթ Ադյանն անգամ ԱԱԾ չի հրավիրվել, շարունակում է իր ուսումնասիրությունները Բժշկական համալսարանում: Ձերբակալված մյուս աշխատակցի՝ Գևորգ Խաչատրյանի մասին նա ասաց՝ Խաչատրյանը լավագույն մասնագետներից է, որ առհասարակ տիրապետում է բժշկական սարքավորումներին: ՊՎԾ պետը, խոսելով իր ղեկավարած կառույցի աշխատակիցների՝ չարաշահումներ թույլ տալու հավանականության մասին, նշեց, որ ոչ մի բան չի բացառում, բայց նշեց.
«Այդ մարդկանց ավելացված արժեքի հարկը տեսել ենք, պետությունն օգտվել է նրանց աշխատանքից, և եթե նրանց մեղքը ապացուցվի, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցանկացած կառույցում, որ դեպք է տեղի ունենում, նշանակում է՝ այդ կառույցը չի՞ աշխատում, կամ ես պետք է իմանա՞մ՝ որևէ աշխատակից ինչ հնարավոր կապեր կարող է ունենալ: Ես դնում եմ պահանջ, ինձ իրավական գնահատական են տալիս, ասում են՝ այստեղ ֆինանսական խնդիրներ կան: Ես հանձնարարական եմ տալիս գործողություններ իրականացնել, այդ գործողություններն այսօրվանից ավելի ինտենսիվ են դառնալու»:
Սանասարյանն ասաց, որ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մարմիններում հնարավոր են նման բաներ, ապա հարց ուղղեց լրագրողներին՝ վստա՞հ են, որ ՊՎԾ աշխատակիցները կոռուպցիոն չարաշահումներ են թույլ տվել: Նա կրկին նշեց՝ ձերբակալվածներն օրինակելի աշխատողներ են եղել, և ցանկացած մեղադրանք 100 տոկոսանոց ճշմարտություն չէ:
Նա արձագանքեց նաև դժգոհություններին, թե իրենց մամուլի ծառայությունն իր գործառույթը պատշաճ ձևով չիրականացրեց:
«Եթե կիսատ-պռատ պատասխանեինք, ո՞նց կգնահատեիք: Ես նաև չհասկացա, թե մեր լրատվականի տարածած հաղորդագրությունում էդ ի՞նչն էր անհասկանալի»,- հարցրեց նա:
ՊՎԾ աշխատակիցներին մեղսագրվող արարքի մասին խոսելով՝ Սանասարյանն ասաց, որ խոսքը լուրջ կոռուպցիոն սկանդալի մասին չէ, կարգապահական վարույթի խնդիր կարող էր լինել, ապա շեշտեց՝ նախաքննական մարմինը իր գործառույթն է անում, խոստացավ այդ մասին խոսել հետագայում:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...