15:29 28.02.2019
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը փետրվարի 27-ին և 28-ին հանդիպումներ է ունեցել Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամների հետ՝ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բուսութղոյի և շրջակա միջավայրի հարցերով գլխավոր մասնագետ Սամիր Ակբարի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության ընդլայնմանը և դրա համատեքստում բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման նոր հարթակի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Հարթակը նպաստելու է նաև Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի լիարժեք ներդրմանը և արդյունավետ կիրառմանը։
Հանդիպումների ժամանակ դիտարկվել է նաև Հայաստանի հետ բանկի համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի բնապահպանական բաղադրիչը։
Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող համալիր բարեփոխումների քաղաքականությունը, բնապահպանական նորմերի պահպանման, շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման ուղղությամբ կատարվող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Բնապահպանության նախարարն առաջնային է համարել կենսաբազմազանության առումով Եվրոպայի երկու թեժ կետերից մեկում գտնվող Հայաստանի հարուստ բնաշխարհի պահպանությանն ուղղված ծրագրերի նպատակային իրականացումը և երկարաժամկետ արդյունքների ապահովումը։
Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի նոր ձևավորված կառավարության կողմից բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, դրա շրջանակներում մեկնարկած բարեփոխումները խթանող նոր ծրագրերի ներգրավմանը և իրականացմանը։
https://www.facebook.com/photo.php?fbid=2165151666895131&set=a.505684269508554&type=3&theater
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...