Անձնական քեն, վրեժ է. Արման Նավասարդյանը՝ մշակույթի նախարարի ԺՊ-ի նախաձեռնության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.74 oC

Անձնական քեն, վրեժ է. Արման Նավասարդյանը՝ մշակույթի նախարարի ԺՊ-ի նախաձեռնության մասին

17:35 01.03.2019

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Արման Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց թատրոնի լուծարման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:

Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության հրապարակած փաստաթղթերից մեկում ասվում է, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

«Ժամանակին թատրոնը գործել է ժուռնալիստների միության շենքում, ԳՄ շենքում նաև, որովհետև շենք չի ունեցել Համազգային թատրոնը: Էն ժամանակ բա ինչո՞ւ չմիացրեցին ժուռնալիստներին: Կամ ԳՄ-ին ինչո՞ւ չմիացրեցին, որովհետև մարդիկ գիտեին, հասկանում էին գործից, ու հասկանում էին, որ սա թատրոն է, սա լրագրող է, սա ինստիտուտ է: Տարբերությունը գոնե հասկանում էին: Էստեղ հասկանալու հարց կա: Ե՞րբ է Նազենի Ղարիբյանը եղել այս թատրոնում, որ հասկանա թատրոնի գործունեությունն ինչ է իրենից ներկայացնում: Ի՞նչ ներկայացումներ են բեմադրվում էստեղ, ի՞նչ որակի դերասաններ են խաղում, ի՞նչ է նշանակում Համազգային թատրոնը դառնա միջանցք: Էդ ժամանակ արդեն միջանցքի թատրոն կլինի, ոչ թե Համազգային թատրոն: Ուսանողը մտնի էստեղ, իբրև թե թրծվի և գնա նոր թատրո՞ն, լուրջ թատրո՞ն: Այսինքն` մենք անլո՞ւրջ թատրոն ենք, տիկի՛ն Ղարիբյան, սա ի՞նչ վիրավորական բաներ են»,- ասել է Նավասարդյանը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ Համազգային թատրոնն առանձին միավոր է և առանձին միավոր էլ պետք է լինի:

«Մենք ի՞նչը էնպես չենք անում, ոնց որ նախատեսված է: Պլաննե՞րը ժամանակին նորմալ չենք տալիս, ներկայացումնե՞րը չենք խաղում: Ամսվա մեջ 15 օրն է էստեղ մերը, բայց մենք մեր պլանները կատարում ենք, կարողանում ենք խաղալ համապատասխան քանակի ներկայացումներ: Այսինքն` որակյա՞լ չենք: Ե՞րբ են կցում, երբ որ չկա, չի արդարացնում իրեն թատրոնը: Մեր գործունեությամբ ինչո՞վ չենք արդարացրել»,- հավելել է Նավասարդյանը:

Ըստ Արման Նավասարդյանի՝  Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի, այսպես ասած՝ «սև» ցուցակում հայտնվելու հիմքում մշակույթի նախարարի պաշտոնակատարի հետ ունեցած անձնական խնդիրներ են: Անձնական քենի, վրեժի հարց է, ու հենց դրա համար էլ ցանկում առաջինը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի անունն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

BACK_TO_TOP