12:07 01.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թեհրան, ուր հանդիպել է Իրանի ղեկավարությանը: Այստեղ կողմերը հանդես են եկել մի շարք հայտարարություններով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանի այցն Իրան և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Թեհրանում հնչած հայտարարությունները տարբեր գնահատականների են արժանացել ամերիկյան փորձագիտական շրջանակների կողմից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով` Հայաստանի հարաբերությունների խորացումn Իրանի հետ չի բխում Երևանի շահերից, քանի որ վնասում է հայ-ամերիկյան հարաբերություններին:
«Հայաստանի իշխանությունների փոխարեն ես չէի խորացնի հարաբերություններn Իրանի հետ այն կետից, որտեղ որ նրանք գտնվում են: Ցանկալի է պահպանել ստատուս քվոն հարաբերություններում և չխորացնել դրանք»,- նշում է Սթիվեն Բլանկը:
Սակայն Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը բնական է համարում հայ-իրանական հարաբերությունների զարգացումը և չի գտնում, որ դրանք որևէ կերպ սպառնում են Միացյալ Նահանգներին:
«Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական դիրքը ու արևելյան և արևմտյան սահմանների շրջափակումը: Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի հարավ և հյուսիս, ուստի անխուսափելի են Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ: Ես չեմ տեսնում այստեղ որևէ սպառնալիք Միացյալ Նահանգներին»,- ասում է դեսպան Էվանսը:
Նախկին դեսպանը փաստում է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումն անուղղակիորեն անդրադառնում է հայկական կողմի վրա, որպես կանոն՝ բացասաբար:
«Սեփական փորձից գիտեմ, որ այն ժամանակ, երբ Վաշինգտոնում պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ, դրանք անուղղակի անդրադառնում են Հայաստանի վրա և վնասում երկրին»,- արձանագրում է նախկին դեսպանը:
Իսկ ըստ Սթիվեն Բլանկի՝ Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները տարբեր մակարդակի հարաբերություններ և խնդիրներ ունեն Իրանի հետ: Հարաբերություններն, ըստ նրա, մեծ չափով ունեն տնտեսական բնույթ: Հայաստանի դեպքում վերլուծաբանը խնդիրը դիտարկում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարթության վրա:
«Խնդիրը ոչ թե երեք հանրապետությունների հարաբերություններն են Իրանի հետ, այլ այն, որ Հայաստանը փորձում է ընդլայնել դրանք Իրանին հետ այն ժամանակ, երբ առկա է լավ հնարավորություն կտրուկ բարելավելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ստանալ ամերիկյան օգնություն, ինչու ոչ՝ զենք գնել ԱՄՆ-ից ու ազատագրվել ռուսական գերիշխանությունից»,- ընդգծում է փորձագետը:
Հարաբերությունների խորացումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, ներառյալ հայ-իրանական շփումների օրակարգում մշտապես առաջնային էներգետիկ ոլորտը: Բլանկը քննադատում է Թեհրանում այս ոլորտի հետ կապված հայկական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ իրանական էներգակիրների փոխադրումն ապահովելու հարցում:
«Ես հասկանում եմ, որ Հայաստանը զգալի չափով կախված է Իրանից, իրանական գազից, սակայն ցավում եմ, որ այն համաձայնվել է դառնալ տրանզիտային երկիր իրանական գազի համար այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ սահմանված են պատժամիջոցներ, և Իրանը ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի բանաձևը հրթիռների վերաբերյալ, ինչպես նաև փորձում է տարածել ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում: Դա վնասում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը»,- նշում է Բլանկը:
Դեսպան Էվանսի կարծիքով` Իրանի քաղաքական դաշտը չափազանց բազմաշերտ է և այստեղ առկա են տարբեր շահեր ունեցող խմբեր և գործիչներ:
«Կարծում եմ` Հայաստանը չունի այլ ընտրություն: Այն պետք է հարաբերություններ ունենա իր հարավային հարևանի հետ` սեփական շահերի և ամբողջ տարածաշրջանի կայունության համար»,- ընդգծում է դեսպան Էվանսը:
Դեսպանը որևէ առանձնահատուկ նշանակություն չի տալիս վարչապետ Փաշինյանի Թեհրան կատարած այցի փաստին՝ ընդգծելով, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները լավ հարաբերություններ են ունեցել Իրանի հետ:
22:55 30.04.2025
«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...