19:30 01.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան խոսել է Սումգայիթյան ջարդերի ու այն մասին, թե ինչպես է աշխարհն ընկալում այդ ողբերգությունը:
«Սա եզակի դեպքերից է, երբ եղել է քրեական գործ, դատապարտվել է և գնդակահարվել ադրբեջանցի կազմակերպիչներից մեկը: Հայկական կողմին թույլ չտվեցին մասնակցել պրոցեսին, և քրեական գործին մենք ունեցանք հնարավորություն ծանոթանալ հետագայում: Բայց 30 տարում փախստականների վկայությունները, լուսանկարները, տեսանյութերը կարողացել ենք հավաքել և աշխարհին ներկայացնել: Մենք ունենք Ադրբեջանի տարածքից փախստականների մեծ համայնքներ, որոնք իրենց երկրներում միջոցառումներ են անցկացնում»,- ասաց Էլիբեգովան:
Նա տեղեկացրեց, որ այս առումով աշխատում է ադրբեջանական քարոզչամեքենան, բայց հայերն էլ, իրենց հերթին, փորձում են աշխարհին իրազեկել օբյեկտիվ իրականությունը:
«Ամբողջ ողբերգությունից Ադրբեջանը քրեական գործում գտել է մեկին, որն ունի հայկական ազգանուն՝ Էդուարդ Գրիգորյան: Նրա հայրը մահացել է, երբ նա երեխա է եղել, կրիմինոգեն անձնավորություն էր, հայ բարեկամների հետ շփումներ չուներ, այսինքն՝ եղել է ադրբեջանական հասարակության մեջ մեծացած անձնավորություն: Նա բանդաներից մեկի մասնակից էր, բայց նրան ադրբեջանական քարոզչությունը նշանակում է որպես կազմակերպիչ, և ամբողջ քարոզչական միֆը կառուցում են դրա շուրջ, որ հայերը սպանում են հայերին, ռուսական «КГБ»-ի կազմակերպած դավադրություն էր: Բայց նույնիսկ այդ միֆը չի պատասխանում մեր տարրական հարցերին, օրինակ, ինչո՞ւ էր քաղաքը շրջափակման մեջ և հնարավորություն չկար հայերի համար դուրս գալ և փախչել, ինչո՞ւ էր կազմակերպված, որ հայերի անուններով և հասցեներով բաժանված էին քարտեզներ, որտեղ կարմիր խաչերով նշված էին հայերի տները»,- ասաց նա:
Ադրբեջանագետի խոսքերով՝ կան վկայություններ, որոնց համաձայն՝ այդ քարտեզները նրանք ստացել էին այսպես կոչված՝ ԺԷԿ-երից:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...