15:31 01.03.2019
Անդրադառնալով համայնքներում տնտեսական հեղափոխություն իրականացնելու ընթացքին՝ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե կառավարությունը քայլեր է ձեռնարկում, Հարկային օրենսգրքի փոփոխություններ է կատարում, որոնցից մեկն էլ մինչև 24 մլն դրամաշրջանառություն ունեցող ԱՁ-ներին հարկերից ազատելն է:
«Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ մարդիկ դառնան այդպիսի ձեռներեցներ, որ ունենանք կայացած միջին խավ»,- հավելեց նա:
Հարցին` գյուղերում, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ, գյուղատնտեսները ջրի, հակակարկտային համակարգերի բացակայության պայմաններում չեն կարողանում սպասված բերքն ապահովել. ինչպե՞ս են պատկերացնում այդ հեղափոխությունը, Պապիկյանն այսպես արձագանքեց.
«Մեր ամենօրյա աշխատանքը միտված է այդ խնդիրները բացառելուն, քայլեր, որ ջուրը բոլորին հասանելի լինի, մշակում ենք նոր ջրամբարներ կառուցելու մեխանիզմներ: Ասել, որ քայլեր չենք անում, ճիշտ չէ, բայց չենք ուզում մեր ուսերին վերցնել ու պատասխանել, թե 30 տարի ինչու չի եղել: Դրա համար հեղափոխություն է եղել»:
Լրագրողները բարձրացրին նաև Ուրցաձորի գյուղապետը հարցը: Ինչպես հայտնի է, գյուղացիների պահանջում են վերընտրված գյուղապետի հրաժարականը: Նախարարն ասաց.
«Մի մասի դիրքորոշման մասին իմ վերաբերմունքը ձևավորվում է ընտրական գործընթացից, յուրաքանչյուրս պիտի արդար ընտրություններն ընդունենք ի գիտություն: Եթե եղել են չարաշահումներ, դիմեն իրավապահ մարմիններին, եթե արձագանք չի եղել, տեղյակ պահեն: Ես չեմ առնչվել նման փաստի: Անկախ նրանից, թե ինչպիսին էր գյուղապետը, ընտրություններով հաղթանակ է տարել ընտրված համայնքապետը, ում իրավունքները պետք է լինեն պաշտպանված: Եթե կլինեն այլ հանգամանքներ, որոնք անհամատեղելի կլինեն պաշտոնավարման հետ, կիրագործվի, այս պահին չկան փաստեր, որոնք մեկի պաշտոնավարումը անհամատեղելի համարեն»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...