16:08 01.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Ողջունելով ՀԽ անդամներին՝ վարչապետ Փաշինյանը նախ անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին:
«Ուրախ եմ ձեզ տեսնելու և Հանրային խորհրդի գործունեության հետ կապված հարցեր քննարկելու համար: Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ որպես վարչապետ պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար:
Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին: Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ:
Տիկին Բախշյան՝ Դուք նույնպես երկար տարիներ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն եք ծավալել և Ձեր քաղաքական ուժը նույնպես ընտրակեղծիքների, հետապնդումների, քաղաքական բռնության զոհ է դարձել: Պարոն Սաֆարյան Դուք նույնպես ընդդիմադիր քաղաքական գործունեություն եք ծավալել:
Ես շատ կարևոր եմ համարում այս ուղերձը և դիրքորոշումը պետական մակարդակով արձանագրելը, որովհետև պետք է մենք ուժ ունենանք և ասենք, որ Հայաստանում խնդիրները եթե ոչ 100 տոկոսով, գոնե 90 և ավելի տոկոսով ծագել են այն կետից, երբ Հայաստանի ժողովրդի քաղաքական կամքն աղավաղվել է:
Ցավոք, Երրորդ Հանրապետության պատմության մեջ բացի թերևս առաջին նախագահական ընտրություններից և կարելի է վերապահում անել 1999-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, չնայած դրանք արդյունքները նույնպես բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, մնացած դեպքերում առնվազն իմ քաղաքական գնահատականն այնպիսին է, որ ընտրությունների արդյունքները կամ կեղծվել են, կամ ժողովրդի ազատ կամարտահայտման համար հնարավորություններ չեն ստեղծվել, կամ ավելի ճիշտ ամեն ինչ արվել է ժողովրդի ազատ կամարտահայտումն աղավաղելու համար:
Ուզում եմ արձանագրել և հույս ունեմ՝ մենք ունենք հանրային համաձայնություն, ըստ որի՝ ընտրակեղծիքների, քաղաքական հետապնդումների, կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության, լկտիության, մարդու իրավունքների ոտնահարման էջը փակված է, և վերադարձ այդ բարքերին այլևս չի լինելու: Համենայն դեպս, ես սա համարում եմ մեր կառավարության և իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ամենակարևոր առաքելությունը:
Վստահ եմ, որ մենք շատ վճռական և հաստատակամ կմնանք այդ առաքելության ծառայության շրջանակներում, անկախ նրանից, թե որևէ ընտրության ժամանակ մեր ուժն ինչքան վարկանիշ կունենա և քաղաքացիների քանի տոկոսը մեր քաղաքական ուժի օգտին կքվեարկի:
Սա որպես նախաբան, գիտեմ, որ մեր հանդիպումն այս խնդիրների հետ կապված չէ, բայց ենթադրում եմ բազմաթիվ հարակից հարցերի վերաբերյալ պետք է մենք այսօր քննարկում ունենանք: Շնորհակալ եմ»:
Իր հերթին, Վազգեն Մանուկյանը նշել է.
«Շնորհակալ եմ պարոն վարչապետ: Իսկապես պետք է խոսենք Հանրային խորհրդի մասին, բայց ես ևս ցանկանում եմ անդրադառնալ Ձեր ասածին: Ցանկալի կլիներ, որ մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր: Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար:
Ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝ թող պատժվի, դա չէ հարցը, բայց մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր:
Անդրադառնալով Հանրային խորհրդին՝ կարծում եմ, որ այն շատ կարևոր մարմին է, պատահական չէ, որ 70 երկրներում այսպիսի մարմին գոյություն ունի: Եվ հիմա նոր հնարավորություններ կան, քանի որ այն դարձել է սահմանադրական մարմին: ՀԽ-ում հավաքվել է հետաքրքիր կազմ շատ օգտակար մարդկանցով, որոնք ինչ-որ իմաստով վեր են կանգնած քաղաքականությունից ու նվիրված են պետությանը, չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցություն, չունեն քաղաքական ամբիցիաներ, այլ ունեն ամբիցիաներ՝ երկիրը շենացնելու, ստեղծելու, դառնալու հասարակության և իշխանության միջև անընդհատ կապ ապահովող մի կարևոր օղակ»:
Հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանը վարչապետին է ներկայացրել Հանրային խորհրդրի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ՀԽ-ի հետագա գործունեության ուղղությամբ նախատեսվող քայլերը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...