Կան ՊՈԱԿ-ներ, որոնք համաձայն են լուծարվել. ՀՀ մշակույթի նախարարի ԺՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Կան ՊՈԱԿ-ներ, որոնք համաձայն են լուծարվել. ՀՀ մշակույթի նախարարի ԺՊ

20:25 01.03.2019

Արդեն բավականին ժամանակ է, ինչ խոսվում է մշակութային մի խումբ ՊՈԱԿ-ներին վերաբերող փոփոխությունների մասին, ՊՈԱԿ-ներ լուծարելու, այլ ՊՈԱԿ-ներին միացնելու կամ մասնավորեցնելու առաջարկին: Հայտնի է, որ հատկապես թատրոնները դժգոհում են այդ փոփոխությունից:

Առանց Մշակույթի նախարարության համաձայնության՝ հրապարկված  փաստաթղթում առաջարկվում է «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-նը լուծարել և ներառել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կազմում, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը լուծարել ու տարածքը տրամադրել Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբին, «Երևանի կամերային պետական թատրոն»-ի դեպքում նշվում է, որ լուծարումը մասնավոր կարգավիճակի անցնելու նպատակով է արվում: «Պետական կամերային երաժշտական թատրոն»-ի պարագայում, բացի մասնավորին անցնելու տարբերակից, առաջարկվում է միավորել Պարոնյանի թատրոնին: «Երևանի խամաճիկների պետական թատրոն»-ն, ըստ առաջարկի, պետք է վերակազմավորվի որպես Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մասնաճյուղ կամ նույնիսկ բաժին:

Բայց խոսքը միայն թատրոնների մասին չէ: Ցանկում կարելի է գտնել նաև «Հայ հոգևոր երաժշտության»,«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական», «Երեխաների հատուկ ստեղծագործական» կենտրոնների, «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ կինոստուդիա»-ի, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ի, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի, Փայտարվեստի թանգարանի, «Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան»-ի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան»-ի անունները:

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ մաշկույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ասել է, որ կան  ՊՈԱԿ-ներ, որոնք կողմ են լուծարմանը.

««Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն է և «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա», չշփոթեք ֆիլհարմոնիկի հետ», – ասել է մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Լուծարվելու ցանկություն ունի նաև «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

13:11 01.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի.․ քննարկում ԱԺ-ում

13:05 01.07.2025

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի.․ քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

13:00 01.07.2025

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

13:00 01.07.2025

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

BACK_TO_TOP