Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Քաշմիրում հրաձգության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Քաշմիրում հրաձգության մեջ

15:03 02.03.2019

Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Ջամմուի և Քաշմիրի շփման գծում հրաձգության մեջ: Նյու Դելին հայտարարել է 3 խաղաղ բնակչի մահվան մասին, իսկ Իսլամաբադը՝ 1:

Աղբյուրը նշում է, որ հնդկական ոստիկանությունը հայտարարել է, որ երեկոյան Պակիստանի բանակը Ջամմուի և Քաշմիրի Պունչ գյուղի ուղղությամբ կրակ է բացել: Արկերից մեկը ընկել է բնակելի տան վրա և ամբողջությամբ ոչնչացրել է այն: Զոհվել են մայրը և երկու երեխաները, ովքեր այդ ժամանակ գտնվում էին տանը:

Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ հնդկական կողմը «անկանոն կրակոցներ է» արձակել: Geo TV-ի հաղորդմամբ՝ զոհվել է 1 երեխա, մի քանի տաուն էլ ոչնչացվել են:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները լարվել էին փետրվարին, երբ Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգներում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել էր 78 մեքենայից բաղկացած ռազմական ավտոշարասյան հարևանությամբ: Ահաբեկչության զոհ էր դարձել 46 մարդ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել էր «Ջաիշ է Մուհամմեդ» խմբավորումը:

Հնդկաստանը Պակիստանին մեղադրել էր ահաբեկչական խմբավորումների կազմավորման աջակցության մեջ, Իսլամաբադն էլ հերքում է բոլոր մեղադրանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

BACK_TO_TOP