17:03 02.03.2019
«Շիրակ» հայրենակցական միությունը հաջորդ տարի կնշի հիմնադրման 20-ամյակը: Այս առիթով միության անդամներն ու վարչական խորհուրդը համաժողով են կազմակերպել՝ արժևորելու անցած ճանապարհն ու նախապատրաստելու անելիքները հոբելյանական տարվան ընդառաջ:
Միությունը, որ հիմնել է ծնունդով շիրակցի Սերգեյ Համբարձումյանը, իր շուրջն է համախմբել շիրակցի հայտնի գործիչների, գիտնականների, ակադեմիկոսների, արվեստագետների. այս մասին այսօր խոսել է միության նախագահ Վարազդատ Ավոյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասաց.
«Բազմիցս այցելել ենք հեռավոր գյուղեր, գրքահավաք կազմակերպել ու անվանի մարդկանց տարել հեռավոր գյուղեր, ամփոփում ենք աշխատանքները, գտնում ենք, որ այժմ այլ կարգի աշխատանքներ են անհրաժեշտ, որպեսզի դատարկվող գյուղերը, չմշակվող հողերը, աշակերտ չմնացած դպրոցների վերակենդանացումը իրականացվի: Մայրաքաղաքային հեռվից չենք կարող անտարբեր նայել, թե ինչպես մեկ աշակերտ կարող է լինել դպրոցում: Շատ չնչին, բայց օրինակներ ունենք, որ արդեն մեզ էլ են դիմել, որ վերադառնան ոչ թե Գյումրի քաղաք, այլ իրենց գյուղերն աշխատելու, դա Լոս Անջելեիսց է եղել, այլ գաղթօջախներից, պիտի կարողանանք ցանկություն արթնացնել»:
Նա խոսեց առաջիկայում նախատեսված երկու կարևոր ծրագրի մասին, որոնցից մեկը Գեորգի Գյուրջիևի անվան փառատոն կազմակերպելն է: Ըստ նրա` մեծ բախտավորություն է Գյումրիի համար նման մեծ գիտնական ունենալը, երկրորդ ծրագիրը հումորի, երգիծանքի փառատոնի կազմակերպումն է: Նշեց.
«Մենք մեծ ծրագիր չենք հետապնդում, բայց երկու կարևոր նպատակ ենք դրել, որոնք կթվան ոչ նյութական, բայց Գյումրիի համար արժեքավոր բաներ կարող են դառնալ: Գյումրիի դեմքը երգիծանքն ու հումորն է, որով պետք է դարձնել երգիծանքի ու հումորի միջազգային կենտրոն, ամենամյա հումորի փառատոն կազմակերպումը տրադիցիա դարձնել՝ հրավիրելով աշխատրհի տարբեր տեղերից հումորի բնագավառի մարդկանց»:
Ըստ նրա՝ այս ամենը զբոսաշրջային, գիտական, կրթական ներհոսք կապահովի դեպի Գյումրի: ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով իրենց կատարած աշխատանքին, մասնասվորապես ասաց.
«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ թերությունները, որ կան, վերանան և արագ կերպով զարգանան, և պիտի առավել արդյունավետ աշխատենք, որ հոբելյանական 20-ամյակը կարողանան արժանավայել դիմավորել: Մարզում աշխատանքի խնդիր կա, աշխատատեղերի, գյուղատնտեսական տարածքները արդյունավետ օգտագործելու, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու, դպրոցներին աջակցելու խնդիր կա: Մեր օգնությունը մարզային իշխանսւոյսւններին կօգնի առավել արդյունավետ աշխատել ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծել»,- ասաց Մինասյանը:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...
20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...
20:00 18.05.2025
Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...