Ջահել զինվորները քաղաքական տարաձայնությունները չպետք է իրենց հետ տանեն բանակ. Արկադի Տեր-Թադևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Ջահել զինվորները քաղաքական տարաձայնությունները չպետք է իրենց հետ տանեն բանակ. Արկադի Տեր-Թադևոսյան

18:18 02.03.2019

«Ինչ կառավարություն էլ լինի, մենք իր կողքը պետք է լինենք, որովհետև մենք զինվորների հետ գործ ունենք, ինչ էլ ասեն, մենք պետք է ասենք՝ այո´, ու ծափ տանք մեր կառավարոթյանը: Դու չես կարող զինվոր պատրաստել ու քննադատել կառավարությունը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի նոր կառավարության քաղաքականության մասին, հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Կոմանդոսը վստահ է, որ ոչ միայն ինքը, այլև իրենց ամբողջ կազմը, որ զինվորներ է պատրաստում հայոց բանակի համար, պետք է զերծ մնա քաղաքականությունից՝ այդ զինվորներին ևս հեռու պահելով: Ասում է.

«Ջահել զինվորները պետք է գնան, առաջին գծում կանգնեն ու պաշտպանեն մեր երկիրը: Ամեն պետության մեջ կան մեծ ու փոքր պրոբլեմներ, հեռու ենք դրանից: Մեր նպատակը, որ զինվորները քաղաքականության մեջ չմտնեն, որևէ մի կուսակցության ո´չ կողմ, ո´չ դեմ չլինեն, մենք պետության կողմն ենք, մեր հրամանատարը Փաշինյանն է, ինչ իրենցից ստանում ենք, պետք է այդ բանը մատուցենք զինվորներին, 1000 հոգի սովորում են ու գնում բանակ, այդ ջահելները էդ տարաձայնությունները չպետք է իրենց հետ տանեն»,-կարծում է հրամանատարը:

Նախարարներն ու ղեկավարները գալիս-գնում են, զինվորից է կախված երկրի ամուր վիճակը, ասում է Կոմանդոսը, իսկ զինվորը կարողանում է կատարել իր առջև դրված պարտականությունը: Որքան էլ թշնամին վերազինի իր բանակը, հայ բանակի հզորությունը չի կարող ունենալ.

«Մեր բանակը կայացած է, պետք է հանգիստ լինենք, պետք է բանակի վրա վստահ լինենք: Մի քանի նախարար փոխվեց մի քանի տարում, պիտի ասենք` նախարարի՞ց է կախված, նախարա՞րն արեց, նորությո՞ւն բերեց, շենքը ազատամարտիկների վրա է հիմնվել: Ժողովուրդը թող հասկանա, որ մենք ունենք բանակ, մեր բանակն անհաղթ է, թշնամին ունի զենք-զինամթերք, բայց բանակ չունի, իրենց զինվորների մեջ թշնամական հարաբերություններ են, մեր զինվորների մեջ չկա նման հարաբերություն, կարանք մի քիչ էլ իրար նեղացնենք, բայց բոլորս հայ ենք, մի կրոն ու լեզու ունենք, բայց իրենք իրենց անցյալը ջնջել են, դարձրել են մեկ ազգ»:

Հետևաբար, Արկադի Տեր-Թադևոսյանը վստահ է, որ Ադրբեջանը երկար կյանք չունի:

«Ադրբեջանի ապագան կփլուզվի 10 կամ 100 տարի հետո, ապագա չունի, ինչպես Խորհրդային Միությունը:  Մեզ մոտ տարաձայություններ կան, դրանք նորմալ են:  Դժվար պահերին բոլորը միասնական են, բայց իրենք թողնում ու փախչում են»,- կարծում է Կոմանդոսը:

Ադրբեջանի ու Թուրքիայի խոսքերն ու գործողություններն անհասկանալի է համարում, ասում է.

«Մի բան ասում են, մի բան` անում, չես կարող իրենց քայլերը հասկանալ, բայց լավ մտածում են ու ամեն ինչ խառնում. մի օրինակ բերեմ. մեզ վրա կրակեցին, մենք էլ պատասխանեցինք, մի երեխա վիրավորվեց, տեսնեիք՝ ինչ աղմուկ բարձրացրին, կարծես մարդասպան էինք, մեր միջազգային դիվանագիտությունը պետք է ուժեղացնենք»,- կարծում է հայ ռազմական գործիչը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP