Ի՞նչ մակարդակի է այսօր հայատյացությունը. Եվրախորհրդարանում անցկացվելիք համաժողովը փաստերով կներկայացնի երևույթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Ի՞նչ մակարդակի է այսօր հայատյացությունը. Եվրախորհրդարանում անցկացվելիք համաժողովը փաստերով կներկայացնի երևույթները

19:20 04.03.2019

Մարտի 6-ին Եվրախորհրդարանի սրահներից մեկում տեղի կունենա «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով, որի կազմակերպիչները ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և «Թուֆենկյան» հիմնադրամն են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը մանրամասներ ներկայացրեց համաժողովից:

Նա հայտնեց, որ գիտաժողովը հյուրընկալելու է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարիուսը: Բանախոսներն են Թուրքիայում թուրք պատմաբան, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան, Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու պատճառով թուրքական իշխանությունների կողմից հալածված Ռագըփ Զարաքօլուն, լեհ հայագետ, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յակուբ Օշիեցկին, ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որ Արցախ այցելության պատճառով ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, Արցախի նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

Շիրինյանի խոսքով՝ ամեն մեկը պիտի բանախոսի այն նյութի շուրջ, որի համար հրավիրված է: Զարաքօլուն կխոսի Թուրքիայում հայատյացության մասին, Օշիեցկին պատմական տեղեկություններ կփոխանցի, թե որքանով է հայատյացությունը զարգացած, և որքան ժամանակից է սկսվել, ինչ պատճառներով, այսօր ինչ ձևերով է այն շարունակվում՝ լինի Թուրքիայում, թե Ադրբեջանում, ու նաև այն բոլոր գաղութներում կամ համայնքներում, ուր հայկական սփյուռք գոյություն ունի: Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը, լինելով Արցախի մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ, պիտի խոսեն 2018-ին հրապարակված հայատյացության վերաբերյալ զեկույցի մասին, նաև Ադրբեջանում կրթական ոլորտի մասին, թե ինչպես է հայատյացություն սերմանվում Ադրբեջանի քաղաքացու մեջ՝ փոքր տարիքից ի վեր, նաև պատերազմական մթնոլորտը վառ պահելու մեջ և բանակցությունների վրա դրա հետևանքների մասին: Շիրինյանն ասաց՝ Լապշինն էլ ներկա կլինի արդեն իբրև անձ, որն իրականում այդ ամենը զգացել է իր մաշկի վրա, պիտի ներկայացնի իր անձնական փորձառությունը և տեղեկացնի՝ ինչ պայմաններում է պահվել այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանում ձերբակալված էր:

«Մեր նպատակն է փաստերով ներկայացնել այն երևույթները, որ մենք համարում ենք հայատյաց, նաև զգուշացնել՝ միջազգային կազմակերպությունների, այս դեպքում՝ Եվրախորհրդարանի պատգամավորների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, զգուշացնել՝ ի՞նչ մակարդակում է այսօր հայատյացությունը և ի՞նչ ազդեցություն է ունենում հայ ժողովրդի արդի համազգային խնդիրների զարգացման վրա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք արդեն իսկ արձագանքներ եղել են թուրքական կամ ադրբեջանական համայնքներից, Շիրինյանը նկատեց՝ միշտ փետրվարի վերջի և մարտի սկզբի ժամանակահատվածները խնդրահարույց են, քանի որ, ինչպես տեսանք արդեն, այս շրջանում եվրոպական բոլոր երկրներում, ու հատկապես Ֆրանսիայում, տեղի ունեցան իրենց, այսպես կոչված, «Խոջալուի ջարդերի հավաքները». Ֆրանսիայում հայ երիտասարդներ կարողացան հակազդել ու կասեցնել այդ ոգեկոչումը:

«Մեր փորձառությամբ տեղյակ ենք, որ անցյալ տարի, երբ փետրվարի վերջին Եվրախորհրդարանում կազմակերպել էինք Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի մասին միջոցառում, Ադրբեջանի մի շարք ներկայացուցիչներ էին եկել և փորձել խանգարել մեր միջոցառումը ԵԽ սրահների ներսում: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք այդպիսի դեպքերի և հակառակը, քանի որ Եվրախորհրդարանը ԵՄ ամենաբարձր ժողովրդավար ատյանն է, մենք այդ մարդկանց կարող ենք հնարավորություն տալ խորհրդաժողովից հետո հարցեր ուղղել մեր բանախոսներին և պատասխան ստանալ, բայց ոչ ժողովրդավար պահվածքը, մեր միջոցառումը խանգարելն անընդունելի և դատապարտելի կլինի»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

10:55 10.06.2025

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

Ջրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

10:48 10.06.2025

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

10:38 10.06.2025

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

BACK_TO_TOP