21:54 04.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ Ֆրանսիայի կառավարության և գործարար շրջանակների հետաքրքրվածությունը։ Հաշվի առնելով Հայաստանում հեղափոխության հաղթանակը՝ նա նշել է, որ հատկապես հեռահաղորդակցության և տրանսպորտի ոլորտներում գործակցության նոր էջ բացելու հնարավորությունների մեծ առաջընթաց են տեսնում:
Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժը: Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ֆրանսիական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին, մասնավորապես, Ինժեներական քաղաք այցելությունից հետո «Թալես» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական մասնաճյուղ ունենալու` ընկերության ղեկավարության ցանկությանը։ Նախարարը կարևորել է ինժեներական այլ խոշոր ընկերությունների կողմից ևս Հայաստանում գիտահետազոտական նման մասնաճյուղեր հիմնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ նոր գրանցվող ընկերությունների համար պետության կողմից սահմանվում են արտոնություններ: Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի կողմից Հայաստանին սուպերհամարկարգիչներ նվիրաբերելը, որոնք պլանավորվում է տեղադրել Ինժեներական քաղաքում։
Հակոբ Արշակյանը Ժոնաթան Լաքոտին տեղեկացրել է նաև, որ «VivaTech 2019» ցուցահանդեսում Հայաստանը կունենա իր մեծ տաղավարը։ Նա նշել է, որ նախարարությունն աջակցում է այդ տաղավարի կազմակերպիչներին և կոչ է անում, որպեսզի Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունները մասնակցություն ունենան ցուցահանդեսին։ Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարը լիահույս է, որ ֆրանսիական ընկերությունները բարձր մակարդակով մասնակցություն կունենան դրանում։
Դեսպանը նշել է, որ ֆրանսիական «Sofrecom» հեռահաղորդակցական ընկերությունը, որը «Orange» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ցանկություն ունի գործունեություն ծավալելու Հայաստանում: Ժոնաթան Լաքոտը տեղեկացրել է, որ ընկերությունը նաև պատրաստակամ է մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործառույթներ իրականացնել: Նախարարը նշել է, որ պատրաստակամ է հանդիպել և քննարկել երկկողմ գործակցության հեռանկարները:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...