10:31 05.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում մարտի 5-ին իր գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել «Արհմիությունների մասին» իր հեղինակած օրենքի նախագիծն օրակարգ ընդունելուն: Պետրոսյանը շեշտեց՝ նախագծի նպատակն է, որ Հայաստանում վերջապես ունենանք անկախ արհմիություններ:
«Դա ոչ թե իմ ցանկությունն է, որը հետաքրքրում է քչերին, այլ մեր ցանկությունն է, որը հետաքրքրում է Հայաստանի հարյուր հազարավոր աշխատողների, ովքեր այսօր ստրկական վիճակում են գործատուի մոտ: Ու ի՞նչն է պատճառը, որ ԱԺ-ն այս էլ որերորդ անգամ չի ցանկանում ունենալ անկախ արհմիություն»,- հետաքրքրվեց Պետրոսյանը:
Նա նաև անդրադարձավ իր գործընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանի պահվածքին:
«Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որևէ բառ չարտասանել նախագծի վերաբերյալ, բայց դրսում ասել՝ նախագծի իմաստն աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է… Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը: Նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդում եմ, 23 տարի զբաղվում եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ: Ո՞նց եղավ, որ ես աշխատողների շահերը տոտալ վերահսկողության տակ դնելու նախագիծ հեղինակեցի»,- հարց ուղղեց նա:
Պատգամավորն ընդգծեց՝ անընդհատ շեշտվում է «սիրո, համերաշխության, հանդուրժողականության» մասին, ապա հռետորական հարցով դիմեց գործընկերոջը.
«Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը, նիստին կեսից մասնակցել, դուրս գալ, ապատեղեկատվություն տարածել: Հարգանքով վերաբերվենք իրար, լրջորեն վերաբերվենք իրավիճակին, ես Ձեզ հրավիրում եմ բանավեճի, Դուք ասում եք՝ ես իմ ասածն ասել եմ»,- նշեց Պետրոսյանը:
Պատգամավորը շեշտեց՝ կգա մի պահ, որ ժողովուրդն իրավացիորեն կմեղադրի իրենց այս նախագիծը չընդունելու համար:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...