Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում բարձրացրեց Նորավան համայնքի կոյուղագծերի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում բարձրացրեց Նորավան համայնքի կոյուղագծերի հարցը

18:21 05.03.2019

«ԲՀԿ-ին և անձամբ ինձ դիմել են Եղեգնաձոր քաղաքի Նորավան համայնքի 270 բնակիչներ՝ մի պարզ խնդրի լուծման ակնկալիքով: Թաղամասը 20 տարի է` կոյուղագիծ չունի»,- մարտի 5-ին նորավանցիների խնդիրը ԱԺ-ում բարձրացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքերով` նախորդ իշխանությունները չկարողացան այս խնդիրները լուծել:

«Երևի ի զորու չէին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը և նշեց, որ իրենք ամեն գնով կօգնեն այդ քաղաքացիներին:

«Մեր քաղաքացիները վստահ են, որ նոր Հայաստանում այս խնդիրները լուծվելու են, և մենք պատրաստ ենք մեր քաղաքացիներին օգնել ամեն ինչով, նաև մենք դրամահավաք ենք կազմակերպելու, փորձելու ենք տարբեր հնարավորություններ օգտագործել, իրենք էլ պատրաստ են ֆիզիկապես աշխատել այդ ծրագրում»,- ասաց Բագրատյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք կարողացել են քաղաքի սուղ միջոցներից նախագծային աշխատանքների համար 5 մլն դրամ հատկացնել, և նախագիծը շուտով պատրաստ կլինի: Սերգեյ Բագրատյանն օգնության կոչով դիմեց նաև կառավարությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

19:27 08.05.2024

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին: Անդրադարձ է եղել Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Բագրատ սրբազանի նախաձեռնած դիմադրության ակցիային, վարչապետի երեկվա ասուլիսում հնչած խոսքերին, հայ-ռուսական հարաբերություններին: Խոսելով սահմանազատման գործընթացը որպես պատերազմից խուսափելու երաշխիք լինելու հարցի շուրջ` Արփի Դավոյանը նշել է հետևյալը. «Մենա անում ենք այնպես, որ բացառենք որևէ տեսակի բախման […] ...

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

19:11 08.05.2024

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով […] ...

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

18:56 08.05.2024

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև […] ...

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

18:46 08.05.2024

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

Մայիսի 7-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության Օդային տրանսպորտի ղեկավար Սալիմ Համեդ Սաիդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում գործընկեր պետությունների ավացիոն իշխանությունների միջև ստորագրվել է հանդիպումների արձանագրություն և նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:33 08.05.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև

18:20 08.05.2024

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև

Մայիսի 7-ին Վարշավայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և […] ...

BACK_TO_TOP