21:59 05.03.2019
ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Գալիմա» ՍՊԸ-ի տնօրեն հանդես եկած Դ.Հ.-ն, 2018թ․ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում կեղծելով վերոնշյալ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ կնքելով սննդի մատակարարման պայմանագրեր, խարդախությամբ հափշտակել է ընդհանուր խոշոր չափերի գումար։
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտ ամսին «Գալիմա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթները հաղթելու արդյունքում Դ․Հ․-ն կեղծել է նույն ՍՊ ընկերության հիմանդիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից ՀՀ ԱՍՀ նախարարության հետ կնքել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ սննդամթերքի, այդ թվում՝ 20 տոկոս յուղայնությամբ թթվասերի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր:
Այնուհետև 2018թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված թթվասերի փոխարեն դեռևս չպարզված եղանակով ձեռք է բերել անհայտ ծագման 1 կգ տարողությամբ տարաներով «Թամարա և Անի» ՍՊԸ-ի անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսական յուղ պարունակող մթերք: Ապա, չարաշահելով նշված ՊՈԱԿ-ի սննդամթերքն ընդունող հանձնաժողովի անդամների վստահությունը, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ին 1002 կգ, իսկ «Նորքի տուն-ինտերնատ»-ին 1393 կգ մատակարարելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի` համապատասխանաբար 696.390 ՀՀ դրամ և 986.135 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:
2019 թվականի փետրվարի 23-ին Դ․Հ․-ն հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։
Արդյունքում վերջինս վերականգնել է պետությանը պատճառված 1․683․000 ՀՀ դրամը վնասը՝ վարչական շրջանների դատախազություն ներկայացնելով վճարման անդորրագրերը։
Նախաքննությունը շարունակվում է:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...