11:50 06.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Դատական նիստը դռնփակ է: Հիշեցնենք՝ նախորդ նիստը բավական լարված ընթացավ և ընդհատվեց, քանի որ տուժող ոստիկաններից մեկի՝ Արամ Հովհաննիսյանի ցուցմունքի ժամանակ դահլիճում գտնվող ամբաստանյալների աջակիցներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, վիրավորական ռեպլիկ արեց տուժողի հասցեին: Դրան պատասխանեց ցուցմունք տվող ոստիկանի՝ դահլիճում նստած որդին: Փոխադարձ վիրավորանքներ հնչեցին: Դատավոր Մեսրոպ Մակյանն ընդհատեց դատական նիստը, որից հետո հայտարարեց, որ այսուհետ, մինչև դատաքննության ավարտը, նիստերը կանցկացվեն դռնփակ:
Այսօրվա դատական նիստին դատավորը նախ նկատողության ձևով սանկցիա կիրառեց տուժող Արամ Հովհաննիսյանի, ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանի և Արեգ Կյուրեղյանի նկատմամբ, ովքեր նախորդ նիստին հրահրեցին միջադեպը:
Պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատական նիստը կրկին անցկացնել դռնբաց: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ հիշեցնելով, որ այդպիսի իրավիճակ էլի է եղել, և ամբաստանյալների աջակիցները կրկին խախտել են դատական նիստի կարգուկանոնը և խոչընդոտել են տուժողների հարցաքննությանը:
Մեղադրողը նշեց, որ դատարանի այդ որոշումն ամենևին չի խոչընդոտում դատաքննության հրապարակայնությանը, քանի որ սահմանափակում չկա լրատվամիջոցների հեռարձակման համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց Փոստանջյանի միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ նախորդ դատական նիստին ստեղծվեց իրավիճակ, երբ Գևորգ Սաֆարյանը հրահրեց լարվածություն, իրավիճակը դարձավ անկառավարելի, դահլիճում նստածները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չեն հարգում դատավարության կողմերին, ինչը նշանակում է, որ գործի քննության արդյունավետությունից ելնելով`դատական նիստերը պետք է անցնեն դռնփակ:
Այսօր դատարանն ավարտեց տուժող ոստիկան Արամ Հովհաննիսյանի հարցաքննությունը և ճշտեց դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու մասին: Տուժողը դեմ էր:
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...