19:51 06.03.2019
«Ղեկը աջ» նախաձեռնությունը դարձյալ բողոքի ակցիաներ է իրականացնում, վերջինը եղել է այսօր խորհրդարանի շենքի մոտ:
«Կառավարությունը, գիտեք, ընդունել է օրինագիծը, բայց ԱԺ չի ուղարկել: Ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, էդ տեխնիկական խնդիրները, չգիտես ինչու, մենակ մեր նախագծին են դիպչում ու ամեն անգամ հետաձգվում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը:
Ըստ Գասպարյանի՝ իրենց վստահեցրել են, որ նախագիծը կարճ ժամանակահատվածում խորհրդարան կուղարկվի: Մարտի 26-ին, երբ սկսվի հաջորդ նստաշրջանը, նախագիծը օրակարգում կլինի:
«Ձգձգումը մեզ համար ֆինանսական կորուստների են նշանակում, պետության դեպքում` սահմանում արդեն տեղ չկա: Մեքենաները շատ-շատ են լցվել: Հիմա նախաձեռնության անդամների մեքենաների մի մասը Վրաստանում է, Վրաստանում տրանզիտի ժամկետը լրանում է, տույժ-տուգանքներից խուսափելու համար, ստիպված, էդ մեքենաները պետք է անցկացնեն դեպի հայկական կողմ: Հայկական կողմում տեղ չկա, մի 20, 30 ավտո էլ, որ բերեցին, սահմանն արդեն կաթվածահար է լինելու»,- ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը:
Հարցին՝ ի՞նչ տեխնիկական խնդրի մասին է խոսքը, Գասպարյանը պատասխանել է.
«Ասում են՝ կառավարության նիստի ժամանակ, երբ վարչապետը ապրիլի մեկը փոխարինել է մայիսի մեկով, էդ մեկ բառը փոխարինելը մի մեծ պրոբլեմ է դարձել, որ 12 օրվա ընթացքում չեն հասցրել փոխել: Էդ փոփոխությունը, իրենց ասելով, էդքան ձգձգվել է»:
Դավիթ Գասպարյանը նաև ասել է, որ այսօր հանդիպում են ունեցել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ: Նա ասել է, որ հնարավոր է` արտահերթ նիստ գումարվի, որի արդյունքում 3-5 օրվա ընթացքում խնդիրը լուծում կստանա:
«Հիմա կառավարություն դիմել ենք էդ խնդրանքով, որ եթե հնարավոր է, արտահերթ նիստ հրավիրեն ԱԺ-ում, արտահերթ քննարկեն, էդ հարցը լուծվի: Ասացին՝ պետք է վարչապետի հետ քննարկվի: Եթե դուք հիշում ենք, փետրվարի 21-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետը հարց ուղղեց ՊԵԿ նախագահին՝ եթե ամսի 5-ին նախագիծը ներկայացնենք ԱԺ, հավանություն տան, հասցնելո՞ւ եք մեքենաները ներմուծել Հայաստան, ՊԵԿ նախագահն ասաց` չեն հասցնի, ավելի լավ կլինի դարձնենք մայիսի 1: Հիմա, եթե դառնում է՝ մարտի 26-ին նոր պետք է մտնի ԱԺ, էլի մի 30 օր է մնում, ինձ թվում է, ՊԵԿ-ը նորից խնդրի առաջ է կանգնելու»,- հավելել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում որոշեց թույլատրել ներմուծել սահմանին կուտակված և նախապես պատվիրված աջ ղեկով մեքենաները:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...
21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...