Ատոմ Ջանջուղազյանը՝ 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.13 oC

Ատոմ Ջանջուղազյանը՝ 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին

16:47 06.03.2019

«Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել, այստեղ գաղտնիք չկա, գաղտնիքի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, և դա հնարավոր էլ չի անել ո՛չ թափանցիկ, ո՛չ հրապարակային ճանապարհով, որովհետև փաստաթղթի մեջ չկա թիվ, որ այդքան մարդ պետք է կրճատվի»,-կառավարության հրապարակած տեսանյութում նման կարծիք է արտահայտել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Խոսքը վերաբերում է պետական հիմնարկներում 10 հազար մարդու հավանական կրճատումներին: Նա պարզաբանել է, որ նպատակը չի եղել կրճատումների վրա կենտրոնանալը, այլ արդյունավետության բարձրացումը:

«Փող կրճատելուն չի վերաբերում խոսքը, այլ ծախսվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալու խնդիր է դրված: Բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ մեր երկրում գեներացված միջոցներն օգտագործվեն առավել արդյունավետ: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք հանգիստ ենք վերաբերում կրճատումներին, իհարկե, հանգիստ չենք, բայց պետք է կարողանանք որոշումներ կայացնել, արդյո՞ք գնում ենք նեղ անձնային շահեր սպասարկելուն, թե՞ դա մեծամասնությանը ծառայեցնելուն»,- ասել է Ջանջուղազյանը:

Անդրադարձել է հասարակության դժգոհություններին՝ ասելով, թե չաշխատելու դեպքում քննադատում են, գործելու դեպքում էլ՝ դժգոհում գործողություններից:

«Մենք պետք է ընտրություն կատարենք և այդ ընտրությունը կատարել ենք:  Ճիշտ է այն ճանապարհը, որ լավագույնն ընտրվի, և լավագույնից հնարավոր կլինի միայն պահանջել լավ որակի հանրային ծառայություն, հակառակ դեպքում կունենաք այն, ինչ ունենք: Այնպես չի, որ պարապ են, կարող է ինչ-որ բան գեներացնեն, որը որևէ տեղ չօգտագործվի, պետք է նկարագրել մինչև վերջին մանրամասը, որպեսզի հասկանալի լինի, թե որ աշխատատեղն է, որ վերջնական արդյունքի վրա ազդեցություն չի ունենում, նոր որոշում կայացնել՝ կարիքը կա՞, թե՞ ոչ, հետևաբար՝ թիվ չէր նշվում փաստաթղթի մեջ»,-ընդգծել է նա:

https://www.facebook.com/armgovernment/videos/263348971250038/UzpfSTEwMDAwNDQwMTQ4NTk2ODpWSzoyMzg1MDQ4ODg4NDI5Mzg3/?comment_id=2385051511762458&notif_id=1551873557120182&notif_t=group_comment_mention

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

20:21 18.05.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

Ամերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

20:05 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...

Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

20:00 18.05.2025

Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...

BACK_TO_TOP