Դպրոցը պետք է վերածվի համայնքային կարևոր կառույցի. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Դպրոցը պետք է վերածվի համայնքային կարևոր կառույցի. Արայիկ Հարությունյան

17:15 06.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մարզերում դպրոցների, այնտեղ դասավանդող ուսուցիչների ու ուսանող աշակերտների վիճակներին, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվում վիճակ փոխելու ուղղությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա համակարգի ամենաբարդ հարցերից է: Նրա խոսքերով՝ նախկինում համատարած «մի սանրով սանրելն» ու օպտիմալացնելն ընդունելի չէ, դեմոգրաֆիական այդ պայմաններում դպրոց փակելը նշանակում էր, որ գյուղն, ըստ էության, դադարում էր գոյություն ունենալ: Նախարարը հայտնեց, որ իրենք մոդել են մշակել՝ դպրոցները կրթամշակութային կենտրոնի վերածել, որ մեկ հարկի տակ լինի նախակրթարան կամ մանկապարտեզ, որը կրթական հաստատություններն իրենց ունեցած ֆինանսների սահմաններում կարողանան կյանքի կոչել:

Հարությունյանի խոսքերով՝ դպրոցների վերանորոգումն ու վերակառուցումը կարվեն այնպես, որ դպրոց-մանկապարտեզ-մշակութային կենտրոն լինեն մի հարկի տակ, այսպիսով, ըստ նախարարի, ուսուցիչների զբաղվածությունը կբարձրանա: Նա համաձայնեց՝ բնակչության կրթական ցենզը շատ է ընկել: Ըստ նախարարի՝ դպրոցը պետք է վերածվի համայնքային կարևոր կառույցի: Նա նաև իրենց առաջարկած մոդելից մանրամասներ ներկայացրեց, համաձայն դրա՝ աշակերտների պակասի դեպքում որևէ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները կհամալրեն հարևան դպրոցի 5-րդ դասարանը, և հակառակը: Նախարարը, սակայն, նշեց՝ այս դեպքում նաև համայնքների հետ պետք է աշխատեն, որ տրանսպորտի հարցը լուծվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP