22:27 06.03.2019
Euronews- ի թղթակից Անդրեյ Բեկետովը Բրյուսելում հարցազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Euronews-ի լրագրողը նախ հետաքրքրվել է, թե ինչ փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո: Երևանը դեռ պահպանո՞ւմ է հավասարակշռությունը Մոսկվայի և Բրյուսելի միջև:
«Չեմ կարծում, որ հավասարակշռելը ճիշտ ձևակերպում է: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է՝ մեր անկախությունը դարձնել ավելի ուժեղ, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և այլն»,- ասել է Փաշինյանը:
Հաջորդ հարցը վերաբերել է այն ֆինանսավորմանը, որը ԵՄ-ն հատկացնում է հարևանության քաղաքականության շրջանակներում: Հարցին՝ ի՞նչ է Հայաստանը առաջարկում ԵՄ-ին, ՀՀ վարչապետն այսպես է պատասխանել.
«Մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ: Մեր կառավարությունը վճռական է իրականություն դարձնել այս համաձայնագիրը: Սա նշանակում է՝ ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարելու և կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմ»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից մատակարարվող գազի սակագնին:
«Դուք ՌԴ-ի հետ սակագնի հարց քննարկո՞ւմ եք: Ինչ է Ձեզ ասում Ուկրաինիայի փորձը, որը տուժել է մատակարարման խափանումների պատճառով»,- հարցրել է Euronews-ի լրագրողը:
«Չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բան սովորենք ուկրաինական փորձից: Մենք Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի հետ քննարկում ենք էներգիայի ոլորտի համագործակցության ցանկացած հնարավորություն: Մենք կքննարկենք դա ԵՄ-ի հետ»,- պատասխանել է ՀՀ վարչապետը:
Հարցին՝ արդյո՞ք տնտեսական բարեփոխումները ձեր գերակայությունն են, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Հայաստանում կառավարման և փոփոխության ավտորիտար համակարգ չէ: Իսկ ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ներգրավել ավելի շատ մարդկանց ցանկացած գործընթացում՝ տնտեսական, քաղաքական և այլն»:
Եվս մեկ հարց է հնչել այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հայերի ներկայիս սերունդը իմանա միայն մեկ ազգային առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանին, եթե նա կրկին ու կրկին վերընտրվի:
«Եթե ինձ ընտրեն ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, դա նորմալ է: Բայց եթե Հայաստանում ավտորիտար կառավարություն կամ բռնապետություն ստեղծվելու վտանգ առաջանա, ապա դա ոչ մի շանս չունի: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- արձագանքել է ՀՀ վարչապետը։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...