Բացահայտվել է Տավուշում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+23.09 oC

Բացահայտվել է Տավուշում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է

10:04 07.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 5-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Բերդ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ բութ գործիքով հարվածել է նույն մարզի՝ 1955 թվականի ծնված տղամարդու գլխի աջ քունքային շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Դեպքի վայրից առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող մուրճն ու փայտե ձողը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Տավուշի մարզի  բնակիչ է՝ ծնված 1986 թվականին: Վերջինս ձերբակալվել է՝ 64-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

11:10 01.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

11:04 01.07.2025

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

BACK_TO_TOP