11:30 07.03.2019
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն արդեն 38 տարեկան է: Այդ առիթով «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձ է հղել.
«Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը`«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը 38 տարեկան է։
1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ մետրոյի բացման արարողությունը։ Հանդիսավոր այդ օրը շահագործման հանձնվեցին 5 կայարաններ ` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» և 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։
Մետրոպոլիտենի սիրելի՛ աշխատակիցներ,
այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ, և ցանկանում որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը:
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարելու աջակիցները:
Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և թող որ հոգատարությունը, մարդկանց նեցուկ լինելը երբեք չլքեն ձեզ»:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...