19:30 07.03.2019
Ախուրյան խոշորացված համայնքը 2010թ. անավարտ մնացած բնակարանաշինական ծրագիրն ավարտելու այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:
Խոսքը գյուղում 9 տարի առաջ կառուցված առանձնատների մասին է: Շինարարությունը սկսվել էր պետական ծրագրով, կառավարությունը պետք է այդ տները գներ ու հատկացներ Ախուրյանի անօթևան ընտանիքներին: Կառավարություն-մասնավոր կառուցապատող ընկերություն անհամաձայնության հետևանքով գործը կիսատ է մնացել: Հիմա տների շինարարությունն ավարտին հասցնելու մի քանի տարբերակներ է համայնքապետարանն առաջարկում արդեն հերթացուցակից դուրս մնացած անօթևան ընտանիքներին:
Թեթև կոնստրուկցիաներից, արագ կառուցվող ու ավելի հարմար գյուղական բնակավայրի համար. սա բնակարանաշինական այն մոտեցումն էր, որով 2010-ին Ախուրյանում կառավարությունը որոշել էր առանձնատներ կառուցել: Կառուցապատող էր ընտրվել «Չիգանա» ՍՊԸ-ն: Փորձնական 6 տուն էր կառուցվելու` 6-ից 2-ի շինարարությունն ավարտին էին հասցրել, մյուսները կիսակառույց են:
Ախուրյանի համայնքապետը չի թաքցնում, որ շինարարության ձգձգումներն ի սկզբանե ծրագրի ձախողումն էին կանխատեսում: Տները կառավարությունը գնելու ու հատկացնելու էր Ախուրյանի անօթևաններին: Հերթը բաշխմանը չհասավ: Կառավարությունն ու մասնավոր կառուցապատողը համաձայնության չէին եկել. պատճառներն այդպես էլ համայնքի ղեկավարին հայտնի չդարձան: Իսկ 2 առանձնատները, որոնք գրեթե պատրաստ էին, վաճառքի էին հանվել, բայց գնորդ չէր գտնվել:
Առանձնատների ապակիները կոտրված են, դռները՝ բաց, ներսում՝ ամեն ինչ թալանված: Տարածքը պահակ չունի: Այն, ինչ 9 տարի առաջ պետական ծրագիր էր համարվում, հիմա պարզապես առանց տնօրինման քայքայվում է: Ախուրյանի գյուղապետարանը մի քանի անգամ առաջարկել է սեփականատերերին առանձնատները նվիրատվությամբ իրենց հանձնել, իսկ համայնքն էլ պատրաստ է իր միջոցներով շինարարությունն ավարտին հասցնել ու հատկացնել անօթևան ընտանիքներին:
«Համայնքը պատրաստ է մասնակցել, միասին ընտրենք շահառուներին, ավարտին հասցնենք տները և հատկացնենք անօթևաններին: Սա տարբերակներից մեկն է: Հաջորդ տարբերակն այն է, որ ընտրված շահառուները ևս ներդրում ունենան տների շինարարությունն ավարտին հասցնելուն: Տարբերակները շատ են, կապված սեփականատերերի հայեցողության հետ, նաև մենք պատրաստ ենք մասնակցելու»,- SHANTNEWS.am–ի հետ զրույցում նշել է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը:
Առաջին անգամ չէ համայնքի ղեկավարը նման առաջարկությամբ դիմում: Ըստ Արծրուն Իգիթյանի՝ արձագանք չի եղել, որովհետև սեփականատերը մեկ անձ չէ, այլ մի քանիսը: Նրանք մերժել են անգամ գյուղի բնակիչներից մեկի տունը մատչելի գնով ձեռք բերելու ու այն վերակառուցելու մասին առաջարկը:
Խնդիրը կարգավորման պետական տիրույթից արդեն դուրս է: Շինությունները նվիրելու կամ այլ տարբերակով տնօրինելու իրավունքը մասնավորինն է, իսկ այդ ընկերության սեփականատերերը վաղուց Ախուրյանում չեն երևացել, իսկ ընկերության անվանումը բացակայում է Հայաստանի գործարար տեղեկատուի ցանկից:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...