18:40 07.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և համագործակցության հագեցած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4-5-ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների ղեկավարների հետ քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնման հարցեր: Վարչապետի խոսքերով՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է, և ԵՄ-ն կարևոր գործընկեր է Հայաստանի համար այս ոլորտում, ինչի մասին է վկայում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում այս բնագավառի ներառումը:
Միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը ներկայացրել է ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը և նշել, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կիսվել փորձով և ձեռքբերումներով: Անդրուս Անսիպը, մասնավորապես, ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի փորձը՝ նշելով, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման ոլորտների արդիականացումը հնարավորություն է տվել Էստոնիային ֆինանսական զգալի տնտեսումներ արձանագրել և բարձրացնել կառավարման արդյունավետությունը:
Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում ընթացիկ ծրագրերի շուրջ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել հանրային ծառայությունների թվայնացման և առցանց գործող ծառայությունների շրջանակի ընդլայնման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գործակցության խթանման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկումներ սկսել թվային մեկ ընդհանուր ծրագիր ունենալու շուրջ, որում ներառված կլինեն այս ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները:
Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին` մշտական կապի մեջ լինել ԵՄ գործընկերների հետ և համատեղ աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում գործակցության ուղղությունների մշակման շուրջ:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...