Թալին-Լանջիկ և Վանաձոր-Դիլիջան խնդրահարույց ճանապարհահատվածների հետ կապված հանձնարարականներ են տրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Թալին-Լանջիկ և Վանաձոր-Դիլիջան խնդրահարույց ճանապարհահատվածների հետ կապված հանձնարարականներ են տրվել

19:09 07.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մարտի 7-ին աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր էին ստացվել։
Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար Հակոբ Արշակյանի հրահանգով՝ կապալառու ընկերություններին արդեն իսկ հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել և մինչև փոսային նորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհների անցանելիությունն ապահովելու ժամանակավոր լուծում տալ։
Տեղում ծանոթանալով իրավիճակին՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ մինչև ձմեռային շրջանի ավարտը՝ ինտենսիվ սպասարկում պետք է կատարվի։ Նա մեկ անգամ ևս  ցուցում տվեց փոսերը հարթեցնել ավազակոպճային խառնուրդով, ամեն օր, անհրաժեշտության դեպքում նաև օրը մի քանի անգամ այն հարթեցնել, ուշադրություն դարձնել նաև ջրահեռացմանը։
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) ինժեներական վերահսկողական խմբի ղեկավար Վաչե Մինասյանը տեղեկացրեց, որ խնդիրն այս ճանապարհի մոտ 2 կմ երկարությամբ 3 հատվածներում է։
Նա ընդգծեց, որ կապալառու կազմակերպության հետ քննարկվել է խնդիրը, այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։
Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհի Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ հատվածում  ևս հանձնարարվեց մինչև գարնան շինարարական աշխատանքների մեկնարկն աշխատել ուժերի գերլարումով, վտանգավոր փոսերը մշակել կոպճավազային խառնուրդով, ցեմենտի ավելացումով։
Նախարարի տեղակալը հանձնարարեց նաև ուշադրության կենտրոնում պահել  անվտանգության խնդիրները, ճանապարհների երկու ծայրերում անհարթության մասին զգուշացնող նշաններ ավելացնել, որպեսզի վարորդները նախապատրաստված լինեն նման ճանապարհով երթևեկությանը։
Ի դեպ, Վանաձոր-Դիլիջան 30 կմ երկարությամբ ճանապարհի 20 կմ հատվածը, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը, ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Բարենպաստ եղանակի դեպքում արդեն կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Մնացած 10կմ երկարությամբ հատվածը կհիմնանորոգվի հաջորդ տարի։
Պարզաբանելով ճանապարհների չափից ավելի քայքայվածության պատճառները՝ Բագրատ Բադալյանը նշեց, որ երկար տարիներ պատշաճ ծավալի հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Դրա պատճառով միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակը բավական վատթարացել է։
«Մեծ ծավալի աշխատանքներ պետք է տանել, որպեսզի ճանապարհները բարելավվեն։ Յուրաքանչյուր 20 տարին մեկ ճանապարհը պետք է հիմնանորոգվի։ Յուրաքանչյուր 8 տարին մեկ պետք է միջին նորոգում կատարվի, ինչը չի արվել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Արդյունքում ճանապարհների որակական մակարդակը բավական նվազել է»,- ասել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ճանապարհաշինության մասով նախորդ տարիների համեմատ պետբյուջեի հատկացումները բավական  ավելացել են։
Եթե 2017թ. ճանապարհաշինական աշխատանքների համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել էր 6,4 մլրդ դրամ, ապա՝ 2019թ. այն կազմել է 9 մլրդ դրամ։ Բացի դրանից՝ լրացուցիչ միջոցներ են հատկացվելու ճանապարհների բարեկարգման համար։ Արդյունքում, հետագա տարիներին ավելի քիչ կլինեն խնդիրները, և բավական լուրջ առաջընթաց նկատելի կլինի։
Նշենք, որ ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում փոսային նորոգումներ կատարել հնարավոր չէ, քանի որ ճանապարհաշինական նորմերով չի թույլատրվում +5 աստիճանից ցածր եղանակային պայմաններում այդպիսի աշխատանքներ կատարել։ Այսօր Հայաստանում չկա սառը ասֆալտբետոնով փոսային նորոգում կատարելու տեխնոլոգիան, որը հնարավորություն կտար ձմռանը ևս փոսային նորոգումներ իրականացնել։ Նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում այդ տեխնոլոգիան ներդնելու ուղղությամբ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

15:23 18.05.2025

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

14:57 18.05.2025

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

14:30 18.05.2025

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

ԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

13:58 18.05.2025

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...

BACK_TO_TOP