Բոստոնում առաջին անգամ հայկական տոլմայի փառատոն է անցկացվել («Dolma Fest»)։
Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական ավանդական կերակրատեսակի տարբեր տարատեսակներ։
«Փառատոնի մասնակիցներից շատերը պատմել են, որ շարունակում են իրենց տատիկների բաղադրատոմսով հայկական տոլմա պատրաստել։ Միջոցառման ընթացքում մասնակիցներն ընտրել են հայկական տոլմայի լավագույն բաղադրատոմսը»,- այս մասին հաղորդում է «Armenian Weekly»-ն։
Փառատոնի նախաձեռնողը Բոստոնում հայկական «Amaras Art Alliance» կազմակերպությունն է, որը մտադիր է փառատոնն ամենամյա դարձնել։