16:36 08.03.2019
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ օդանավակայաններում կձերբակալվեն Թուրքիա այցելող բոլոր այն զբոսաշրջիկները, ովքեր վերջին ամիսներին քննադատական խոսք են հնչեցրել Էրդողանի հասցեին կամ ինչ-որ կերպ պաշտպանել են քրդական շարժումը: Սա լրջորեն անհանգստացրել է հատկապես եվրոպական երկրներին:
Գերմանիան, Ֆրանսիան և մի շարք այլ պետություններ իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Էրդողանի հասցեին հրապարակային քննադատություն հնչեցնելուց կամ ընդհանրապես չայցելել Թուրքիա: Գերմանական լրատվամիջոցներն էլ հետ են կանչում Թուրքիա գործուղված իրենց թղթակիցներին:
Թեմայի վերաբերյալ Shantnews.am-ին մանրամասներ է ներկայացրել քուրդ լրագրող, Վանի քաղաքապետ Բեքիր Քայայի օգնական Ադնան Բիլենը:
«Որքան ընտրությունները մոտենում են, այնքան լարվածությունը մեծանում է Թուրքիայում: Օրերս Գերմանիայից արգելեցին լրագրողների մուտքը: Ընդհանրապես, թուրքական իշխանությունը համարում է, որ եվրոպացի լրագրողների աշխատանքը Թուրքիայում վնասում է երկրին: Նրանք կարծում են, որ նորությունները պետք է լինեն միայն դրական լույսի ներքո, իսկ այն, ինչը քննադատում է, բացասական երևույթների մասին է, ապա պատվիրված է և համագործակցում է այլ ուժերի հետ: Արտասահմանցի գործիչները հաճախ անդրադառնում են Թուրքիայում ժողովրդավարական գործընթացներին, դրանց պակասին, տնտեսության վատ վիճակին, այն բանին, թե ինչպես են ճնշվում ազգային փոքրամասնությունները: Այդ հայտարարությունները, որ կատարվեցին, թե կձերբակալվեն իշխանության դեմ քննադատություն հնչեցնող կամ քրդական շարժմանն աջակցող մարդիկ, թեկուզ զբոսաշրջիկները, նախ և առաջ ներքին լսարանին ուղղված քարոզչություն են, իբրև թե իշխանությունն ուժեղ է և աշխատում է ամբողջ հզորությամբ: Նրանք բազմաթիվ բռնաճնշումներ են անում, հեռուստաընկերություններ, թերթեր փակեցին՝ ահաբեկիչներին օգնելու պատրվակով: Այսօր ժողովրդադեմոկրատական կուսակցության նկատմամբ է իշխանությունը հաճախ հալածանքներ անում, քանի որ հասարակությունը հիմնականում հենց այս կուսակցությանն է աջակցում: Առաջիկայում էլ ընտրություն է լինելու, և մենք հասկանում ենք, որ պետք է գործի դրվեն բոլոր միջոցները՝ ճնշելու հասարակությանը, հալածելու ընդդիմադիր ուժերին և խանգարելու արտաքին աշխարհին, որպեսզի հնարավոր չլինի տեսնել ու ներկայացնել իրական Թուրքիան»,- ասել է քուրդ լրագրողը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...