Վրացի սկանդալային պատգամավորը պատահմամբ հայտնվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Վրացի սկանդալային պատգամավորը պատահմամբ հայտնվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում

09:14 09.03.2019

Վրաստանի խորհրդարանի ամենասկանդալային օրենսդիրներից Էմզար Կվիցիանին՝ «Հայրենասերների դաշինքից», անսպասելի հայտնվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Հեռարձակումը տևել է ավելի քան յոթ րոպե: Այդ ընթացքում օգտատերերը տեսել են նրան պառկած վիճակում՝  վերմակով ծածկված, գլուխը փաթաթած կարմիր սրբիչով կամ այլ կտորով: Ավելի ուշ մեկնաբանություններ էին արվել պատգամավորի հնարավոր մրսածության մասին:

Կվիցիանին, չկասկածելով, որ սմարթֆոնի տեսախցիկը միացրած է , ինչ-որ բան է սկսել դիտել կամ ընթերցել հեռախոսով՝ մերթընդմերթ ժպտալով:

Կասկածներ 57 -ամյա պատգամավորի մոտ առաջացել են ուղիղ միացման 7-րդ րոպեին, այն բանից հետո, երբ նա՝  համոզվելու համար, որ ուղիղ եթերում է, խնդրել է իրեն բաժանորդներին հաստատել, որ տեսնում ու լսում են իրեն: Պատգամավորն ակնհայտ պատասխան էր ստացել, ժպտացել ու անջատել հեռախոսը:

Մի քանի ժամվա ընթացքում հարյուրավոր մեկնաբանություններ են տեղադրվել: Օգտատերերից շատերին զվարճացրել էր պատգամավորի կարմիր գլխաշորը: Նրանցից  մեկը գրել է.

«Նա ավելի շատ պատրաստ է աջարական պարի, քան քնի»: Մյուսները արձագանքել են փոխըմբռնումով՝ նշելով, որ իրենց հարազատներից շատերը հայտնվել են նման իրավիճակներում՝ բջջային հավելվածներից գլուխ չհանելու պատճառով:

Ներկա դրությամբ ուղիղ եթերի տեսագրությունը հեռացվել է Կվիցիանիի կայքէջից:

Փոքր ակնարկ «Հայրենասերների դաշինքի» և սկանդալային Էմզար Կվիցիանիի մասին

2016թ․ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ մասնակցած, ոչ վաղ անցյալում ձևավորված ամենառուսամետ «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը հաղթել է ընտրություններում և խորհրդարան մտել 6 անդամով, այդ թվում՝ վերոհիշյալ Կվիցիանին:

Ավելի վաղ՝ 2006 թ․ Էմզար Կվիցիանին, անհնազանդություն հայտնելով Սաակաշվիլիի իշխանություններին, վրաց-ռուսական սահմանային Կոդորի կիրճում ղեկավարել է իշխանությունների դեմ ուղղված զինված դիմակայությունը: Մատնվելով անհաջողության ՝ Աբխազիայի տարանցմամբ նա հայտնվել էր ՌԴ-ում:

 

Վրաստանում իշխանափոխությունից հետո 2014 թ․ վերադարձել էր Վրաստան: Ձերբակալվել էր և զինված պետական հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Մեկ տարի անց՝ 2015-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:

Իններորդ գումարման խորհրդարանում Կվիցիանին մի քանի անգամ դարձել է հակամարտությունների ու քաշքշուկների նախաձեռնող: Նա օրենսդիրից «սեռական կողմնորոշում» և «գենդերային ինքնություն» տերմինները բացառելու նախաձեռնության հեղինակն էր, և պահանջել է նաև հասարակական վայրերում արգելել մահմեդական կանանց հիջաբ կրելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

BACK_TO_TOP