12:49 11.03.2019
ՊԵԿ վարչական շենքում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները, ինչպես նաև հարկային վարչարարության բարեփոխումները, օրենսդրական նախաձեռնություններն էին:
«2016, 2017, 2018 թվականների քրեական գործերի շրջանակներում պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները. 2016 թվականին 86 քրեական գործի շրջանակում մոտ 5 միլիարդ 450 միլիոնի մասին է խոսքը գնում, 2017 թվականին 57 քրեական գործով 1 միլիարդ 830 միլիոնի մասին է խոսքը, արդեն 2018 թվականին ունենք 134 քրեական գործ, որով պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներով՝ կա 23 միլիարդ և ավելի գումարի պատճառված վնաս: Ինչ վերաբերում է վերականգնումներին, ապա 2016 թվականին` 4.5 միլիարդ, 2017-ին` 8.4 միլիարդ, 2018-ին՝ 8.5 միլիարդ: 2018 թվականի ցուցանիշը հիմնականում ապահովվել է հունիսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերականգնումներով, որով առաձին-առանձին մամուլի հրապարակումներով հանդես ենք եկել»,- ասաց Բադասյանը:
Պետությանը պատճառված վնասի մասին խոսելիս Բադասյանն այլ մանրամասներ ներկայացրեց՝ ստվերի մասին պատկերացում կազմելու համար: Հիմնական գումարը՝ մոտ 16 միլիարդ դրամ, գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում է:
«Նաև շինարարական գործունեությունն է, «Կարգո» ընկերությունները, որոնք հավաքական բեռների ներմուծմամբ էին զբաղվում, նաև ապահովագրական ընկերությունների մասով ենք առանձնացրել՝ հաշվի առնելով հասարակական հետաքրքրվածությունն այդ ոլորտի նկատմամբ»,- ասաց նա:
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերին21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
15:23 18.05.2025
Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջԻրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...
14:57 18.05.2025
Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...
14:30 18.05.2025
ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ ՌուբիոԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...
13:58 18.05.2025
Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունըՌուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...
13:35 18.05.2025
Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներովԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...