Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը ԱԳԳԾ ծրագրի շրջանակներում շարունակվում է. ԱԳՆ պաշտոնյա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը ԱԳԳԾ ծրագրի շրջանակներում շարունակվում է. ԱԳՆ պաշտոնյա

12:54 11.03.2019

Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը` ի պատասխան մամուլում տարածված այն լուրերի, որ 6-րդ ծրագրի աշխատանքների իրականացման մեջ Հայաստանի ներգրավու­մը հարցականի տակ է դրվել Հայաստանի կառավարության կողմից:

«Տեղյակ եմ այդ հրապարակումներին: Չեմ հասկանում՝ որն է կամ ով է դրա աղբյուրը, որովհետև եթե նման բան կա, առաջին հերթին պետք է ինձ հարցնեին: Դա չի համապատասխանում իրականությանը: Մենք հիմա գտնվում ենք ԱԳԳԾ 5-րդ ծրագրի ավարտական փուլում: Մեր հաշվարկով այս տարվա երկրորդ կեսին կսկսենք նախապատրաստումը 6-րդ ծրագրին: Խնդիր կա զուտ բանակցային պատրաստակամ փուլի, որը տևում է մոտ կես տարի կամ մի քիչ ավելի»,- ասաց Եդիգարյանը: Նրա խոսքով՝ 6-րդ ծրագիրը բանակցվում է:

Արմեն Եդիգարյանի խոսքերով` կա փոխըմբռնում, որ քանի դեռ չի գործել նոր ծրագիրը, գործում է հինը: Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասում կա հատուկ կետ, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացմանը և շարունակությանը:

«Ոչ մի այդպիսի քաղաքական խնդիր չկա: Եթե հետաքրքրում է զարգացումը, խնդրում եմ դիմեք մեզ՝ որպես սկզբնաղբյուր»,- ասաց Արմեն Եդիգարյանը:

Քաղաքական որևէ խնդրի առկայությունը հերքեց նաև ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

«Ուշացման որևէ խնդիր չենք ունենա, և ամեն ինչ իր հունով կընթանա: Ուղղակի պետք է հասկանալ, որ փաստաթղթերի մշակումը, համաձայնեցումն ու հաստատումը որոշակի գործընթաց է, որը նաև բյուրոկրատական պրոցեսներ է անցնում, որը ժամանակ է պահանջում և երբեմն տեխնիկական պատճառներով կարող է ուշացումների պատճառ լինել և դրանում, նույնիսկ լավ փնտրելու դեպքում, քաղաքական պատճառ հնարավոր չէ գտնել», – ասաց Լևոն Այվազյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյան­քի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-lnUivklual partnership action plan) ծրագիրը: Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և, փաստորեն, ավարտվում է 2019թ.-ին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP