12:30 11.03.2019
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մի խումբ մասնագետներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ:
Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի:
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն ապահովում է կրթական քաղաքականության արդյունավետ մշակումը:
Թավշյա հեղափոխությունը նաև նպատակ էր հետապնդում զարգացնել կրթությունը՝ այսօրվա «թույլ, անորակ» կրթական համակարգը բարձրացնել նոր աստիճանի՝ նրան տալով նոր որակ: Արդյո՞ք ԿԱԻ-ի լուծարումը այդ նպատակին հասնելու միակ ու կարճ ճանապարհն է: Արդյո՞ք այդչափ գիտնականների և կրթության ու գիտության զարգացման մեջ այդքան տարիների հսկայական ավանդ ներդրած արհեստավարժ կադրերի, որոնք ունեն տեղական և միջազգային կառույցների շնորհած համապատասխան վկայականներ, արտերկրում վերապատրաստված և վերապատրաստումներ իրականացրած փորձառու մասնագետներ, Հանրապետության ամբողջ կրթական համակարգը գիտելիքներով զինող, կարողություններ ու հմտություններ զարգացնող, չափորոշիչներ ու ծրագրեր, դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծող, անընդմեջ տարբեր ուսումնական և ոչ ուսումնական, մինչև անգամ սոցցանցային նյութեր փորձաքննության ենթարկող համապատասխան գիտելիքների, կարողությունների և հմտությունների տիրապետող մասնագետների գրչի մի հարվածով լուծարումն այդ նպատակին հասնելու ամենակարճ ու դյուրին ճանապարհն է: Արդյո՞ք նախարարությունը կամ կառավարությունը ունի կադրերի այնպիսի հզոր բազա, որով կարող է համալրել նոր ստեղծվելիք կառույցը, որը զերծ լինի բոլոր այն թերություններից ու թերացումներից, բացթողումներից ու վրիպումներից, որոնք առկա էին ԿԱԻ-ում, և որոնք չի կարողացել վերացնել: Արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակամիջոցում ստեղծել կատարյալ արդյունավետ աշխատող կառույց:
Կառավարությունն ու նախարարությունը միայն մտածում են ԿԱԻ-ն փակելու մասին՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. «Կառույցը կա՝ խնդիր կա, կառույցը չկա՝ խնդիր չկա»: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա մեր երկրի բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն, և դա բնական է: Եթե կառույցն աշխատում է, ուրեմն նա կունենա խնդիրներ: Ավելի հարմար չէ՞ արդյոք լուծել խնդիրները, կամ դրանց լուծման ուղիներ փնտրել, ամրացնել ու հզորացնել կառույցը՝ նրանում առկա պոտենցիալ ուժերի միջոցով, քան վերացնել այն՝ իր ամբողջ հզոր գիտամանկավարժական ու ակտիվ, արդյունավետ գործունեություն ծավալող աշխատակազմով:
Մենք մեր բաց նամակն ենք ուղղում Ձեզ՝ ակնկալելով Ձեր խելամիտ, ոչ հապճեպ, հիմնավորված պատասխանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ոչ մի մասնագետ, կրթության բնագավառում այսչափ հզոր ու մեծ ավանդ ունեցող ոչ մի կոլեկտիվ թույլ չի տա շատ կարճ ժամանակահատվածում նման աղքատ ու խնդիրներով լի երկրում լուծարել մի գործող կառույց, ինչպիսին է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը:
Եթե կարելի է ԿԱԻ-ի հսկայական գործառույթները վստահել և բաշխել ոչ պետական ու հասարակական կազմակերպություններին, ապա մեր երկրին պետք չեն ո՛չ արդյունավետ կրթական համակարգ, ո՛չ կրթված քաղաքացի, ո՛չ ինժեներ, ո՛չ ուսուցիչ, ո՛չ տնտեսագետ, ո՛չ բժիշկ կամ այլ մասնագետ, ո՛չ էլ արդի կոմպետենցիաներով օժտված, աշխատանքային շուկային և միջազգային պահանջներին համապատասխանող քաղաքացի:
Ինչպես Ձեր, այնպես էլ մեր նպատակն է ամեն ինչ անել կրթական համակարգի բարելավման համար, մինչդեռ անցյալ տարի Ձեր կողմից համապատասխան ցուցում չստանալու պատճառով ԿԱԻ-ն լույս չընծայեց տասը անուն գիտամեթոդական ամսագիր, և դա այն դեպքում, երբ ֆինանսական հատկացում եղել էր: Ուսուցիչները սպասում են իրենց հոդվածների տպագրությանը, որպեսզի ստանան համապատասխան տարակարգ և դույզն-ինչ բարելավեն իրենց նյութական վիճակը:
Դադարեցվել են վերապատրաստման դասընթացները, մինչդեռ ԿԱԻ-ի մասնագետներին սպասում են ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի ուսուցիչները:
Աշխատանքային գործընթացները դադարեցնելով` դժվար կլինի դրական արդյունքի հասնել: Կրթական ոլորտն ունի բազմաթիվ թերացումներ, որոնք պետք է լուծել հընթացս և ոչ թե փակել-կասեցնել-դադարեցնել-լուծարել:
ԿԱԻ աշխատողներին մտահոգում է, թե ինչ է նախատեսվում ստեղծել ԿԱԻ-ի փոխարեն, ե՞րբ: Ի՞նչ է սպասվում Երևանում և 8 մասնաճյուղերում աշխատող 286 մասնագետներին: Մի՞թե կարելի է նման հզոր ու կայացած կառույցը մեկ հարվածով վերացնել:
Հաճախ բարձր ամբիոններից անընդհատ նշվում է, որ ԿԱԻ-ին անարդյունավետ է աշխատում: Ո՞վ, ինչպե՞ս է չափել աշխատանքի անարդյունավետությունը և ի՞նչ ուսումնասիրությունների արդյունքում է եկել այն եզրակացության, որ ԿԱԻ-ի աշխատանքի արդյունավետությունը ցածր է և ի՞նչ հիմքերով են աշխատողներին գործազուրկ դարձնում: Եվ որ ամենակարևորն՝ ի՞նչ է լինելու ԿԱԻ աշխատակիցների ճակատագիրը լուծարումից հետո:
Ի դեպ, կառավարության որոշում դեռ չկա, բայց ԿԱԻ-ի աշխատողներին ծանուցել են, որ ապրիլի մեկից այլևս չեն աշխատելու:
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» մասնագետներ»:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...