ՊԵԿ-ը խախտումները վերացնելու քաղաքականություն է վարում. Բադասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

ՊԵԿ-ը խախտումները վերացնելու քաղաքականություն է վարում. Բադասյան

13:13 11.03.2019

Թե ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել հսկիչ դրամարկղային մեքենաների և չգրանցված աշխատողների ստուգման ակտերով, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը:

«Մենք նայել ենք բոլոր այն ակտերը, որոնք այս կամ այն պատճառով վարչական դատարանում անվավեր էին ճանաչվում, այսինքն՝ հարկային մարմնի գանձված ակտը պարբերաբար, նույն հիմքով անվավեր էր ճանաչվում վարչական դատարանի կողմից: Մենք, այդ իրավական դիրքորոշումները հաշվի առնելով, ՀԴՄ ստուգման 198 ակտ՝ ընդհանուր արժեքը 70 միլիոն, և չգրանցված աշխատողի 16 ակտ՝ ընդամենը 60 միլիոն, մեր նախաձեռնությամբ դատարանից հետ ենք կանչել, անվավեր ճանաչել: Խախտումները վերացնելու քաղաքականություն ենք վարում»,- ասաց Բադասյանը:

ՊԵԿ բարեփոխումների մասին խոսելիս նա նաև նշեց՝ մինչև հուլիս օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված հարկային խախտումները և դրանցով վարչական վարույթը շարունակում է իրականացնել նույն ստորաբաժանումը՝ Օպերատիվ հետախուզության վարչությունը: ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել, և վարչական վարույթները վստահվել է Իրավաբանական վարչությանը:

«Այսինքն՝ ապօրինի ձեռնարկատիրության, առանց ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման դեպքերը, երբ հայտնաբերում է Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցը, դրանով հետագա վարչական վարույթն իրականացնում է Իրավաբանական վարչությունը: Դրա արդյունքում 2018 թվականին ունեցանք 33 դեպք, որով տնտեսվարողը վերջնական տուգանքի չենթարկվեց: Ընդհանուր գումարը կազմել է մոտ 50 միլիոն: Այս փոփոխության արդյունքում վարչարարությունը բարելավվեց, գործառույթների տարանջատում եղավ, որպեսզի հայտնաբերող մարմինը հետագայում չշարունակի իրականացնել վարչական վարույթը ,- ասաց Բադասյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

18:00 18.05.2025

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

17:18 18.05.2025

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

17:13 18.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

16:39 18.05.2025

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...

BACK_TO_TOP