Նոր նախաձեռնությամբ, եթե հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառաբանությունները հարգելի լինեն, արգելանքների կիրառման պրակտիկան կփոխվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.41 oC

Նոր նախաձեռնությամբ, եթե հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառաբանությունները հարգելի լինեն, արգելանքների կիրառման պրակտիկան կփոխվի

14:12 11.03.2019

Արգելանքներն ամենազգայուն թեմաներն են բիզնեսի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս համոզմունքը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը և խոսեց օրենսդրական նախաձեռնության մասին:

«Երբ արգելանք է կիրառվում, իսկ ընկերությունը պետք է շարունակի իր ընթացիկ գործունեությունը, վճարի աշխատավարձ, նոր պրոյեկտներ է սկսում, նրա մոտ բազմաթիվ դժվարություններ են առաջանում: Մենք երկու փուլով ենք բարեփոխում իրականացնելու: Մեկը վարչարարության փոփոխություններն են, մասնավորապես օրենքում ունենք հստակ դրույթ, որ արգելանքը կարող է կիրառվել այն դեպքում, երբ հնարավոր է, որ տնտեսվարողը թաքցնի որևէ գույք կամ հետագայում հարկային պարտավորությունների բռնագանձումն անհնարին դառնա: Նախատեսում ենք տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն ընձեռել, որպեսզի վերջինս ներկայացնի հարկային պարտավորությունները ճիշտ ժամանակին չկատարելու պատճառաբանությունները»,- ասաց Բադասյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը մանրամասնեց՝ եթե պատճառաբանությունները հարգելի լինեն, արգելանքների կիրառման պրակտիկան կփոխվի:

«Այսինքն՝ ավելի նվազ թվով արգելանքներ ենք սկսելու կիրառել: Միջազգային փորձն ենք ուսումնասիրում, որպեսզի հասկանանք՝ իրենք ինչպես են մեկնաբանում անհնարին դառնալը կամ թաքցնելը, որպեսզի օրենսդրական հստակ ամրագրում ունենա, տնտեսվարողների իրավունքներն ավելի պաշտպանված լինեն»,- ասաց նա:

Նա խոսեց նաև քննիչի որոշումներով ստուգումներ նշանակելու մասին:

«ՀՀ-ում գործում է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, այսինքն՝ եթե տնտեսվարողը չկա տվյալ տարվա համար ստուգվողների ցուցակում, նրա մոտ կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, դրանցից մեկը քննիչի որոշումներն են: Վերջին շրջանում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր քննչական վարչությունների վերստուգում նշանակելու որոշումները խնդիրներ են առաջացնում, որովհետև դեպքեր կան, որ ոչ այնքան հիմնավոր են»,- ասաց Բադասյանը:

ՊԵԿ տեղակալի խոսքերով՝ փորձ է արվել չափանիշներ մշակել, որ քննիչի որոշումը լինի պատճառաբանված:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

15:23 18.05.2025

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

14:57 18.05.2025

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

14:30 18.05.2025

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

ԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

13:58 18.05.2025

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...

BACK_TO_TOP