14:06 11.03.2019
«Մենք անորոշ ծրագիր ենք հաստատել՝ չհասկանալով, թե ովքեր են իրականացնում, հիմա նոր գալիս է կառուցվածք, որի տեսլականն էլի չկա: Քննադատությանը, թե մարդկանց կրճատում են, ասում են` չէ, չէ, չէ, կադրային ջարդ չի լինելու, լինելու են կրճատումներ»,- մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա միաժամանակ նշեց, թե դեռևս հայտնի չեն մանրամասները՝ որքան մարդ է կրճատվելու, որ մարմնում:
«Մշակույթի ոլորտում ՊՈԱԿ-ներ են կրճատվում, 10 երգիչ ասաց՝ չի կարելի դա անել, կառավարությունն ասաց՝ չէ, չէ, չենք կրճատում: Այսինքն՝ եթե մի ռեֆորմի հավատում եք, ասել եք՝ անելու ենք, արե՛ք, չեք հավատում, կեսից 5 հոգի բողոքում է, հետ եք կանգնում, այդպես ռեֆորմ է լինո՞ւմ, այդտեղից է երևում, որ տեսլական չկա: Մեկն ասում է՝ կրճատում ենք, 5 հոգի իմանում են, 5 հատ ինտերվյու են տալիս, ասում են՝ ճամփեքը կփակենք, ցույցեր ենք անելու, ասում են՝ չէ, չենք կրճատում, ներքին փաստաթուղթ էր, հրապարակվեց»,- ասաց նա:
Մարուքյանի գնահատմամբ՝ սա լուրջ չէ, տեսլական չկա, հասկանալի չէ՝ ինչ են ուզում անել, երբ այդ տեսլականը լինի, արագ կանեն: Արցախի հարցում, ըստ Մարուքյանի, կա տեսլական, որ պետք է Արցախի Հանրապետության ներկայացուցչին բերել բանակցային սեղանի շուրջ, և իրենք դրան աջակցում են:
«Այսինքն՝ որտեղ աշխատողները շատ ցույց կանեն, չեն կրճատի, որտեղ չէ՝ կկրճատեն: Լեգիտիմ կառավարության համար, որ մանդատ ունի անելու ցանկացած ռեֆորմ, եթե հավատում եք, որ դա ճիշտ է, արե՛ք, կամ փաստաթուղթը, որ հրապարակվում է, պարզվում է՝ ներքին գրագրության համար էր»,- ասաց նա:
Մարուքյանի կարծիքով՝ պետք է առաջին փոխվարչապետի կրճատված պաշտոնը փոխարինել Սփյուռքի հարցերով փոխվարչապետի պաշտոնով:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...